ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Փհենչհանի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա-Բաբասյանը սահադաշտում ելույթ է ունեցել խոստումնալից հարավկորեացի գեղասահորդ Կիմ Չժին Սոյի հետ։
Զույգը պարել է սառույցի վրա իրենց կուռքերի` հարավկորեական EXO փոփ-խմբի ստեղծագործության տակ։
Մեդվեդևան հայտնի տղաների խմբի մասնակիցների մասին գրել է Instagram-ում հրապարակված տեսանյութի տակ։
«Շնորհակալություն իմ ընկերներին նկարահանման ու պարի համար։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում։ @baekhyunee_exo @oohsehun @real__pcy@zyxzjs (EXO խմբի անդամները), միգուցե պատահաբար հանդիպե՞նք», — գրել է գեղասահորդուհին։
Ավելի վաղ Մեդվեդևան խոստովանել է, որ սիրում է լսել EXO խմբի երգերը։
EXO-ն հարավկորեական-չինական հանրահայտ խումբ է, որի երկրպագուները հաճախ են ճանապարհորդում տղաների համերգների երթուղով` մի քանի անգամ ներկա լինելով նույն համերգին։