ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ցուցարարները «Իմ քայլը» բողոքի շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հյուրասիրել են, երբ նրանք հասել են Սեբաստիա փողոց։
Ճաշացանկը բաղկացած է եղել փքաբլիթներից և շամպայնից։
Մի քանի րոպե հանգստանալուց հետո, ցուցարարները շարունակել են բողոքի ակցիան։
Արշակունյաց պողոտայում երկու մեքենա մի կողմից փակել էին ճանապարհը։ Ոստիկանները փորձել են տեղից շարժել մեքենաները, սակայն չեն կարողացել։
Ավելի վաղ երեք խոշոր բեռնատար փակել էին Հալաբյանը և Կիևյան կամուրջը։
Ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներում շարունակում են արգելափակել փողոցների երթևեկելի հատվածները։