00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ գործարարները`Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում. Forbes

© GisherПредприниматель, владелец группы "Ташир" Самвел Карапетян
Предприниматель, владелец группы Ташир Самвел Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում նաև հայեր կան։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. 2017թ.–ին Ռուսաստանի միլիարդատերերի թիվն ավելացել է 13–ով` 96–ից հասնելով 103–ի։ 2017–ի Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակն է ներկայացրել հեղինակավոր Forbes հանդեսը։

Свадьба сына Самвела Карапетяна - Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի որդու հարսանիքի գինը. միլիոններ Մալախովի և Պուգաչովայի համար

Forbes–ի ներկայացրած վարկանիշային աղյուսակից պարզ է դառնում, որ 2017թ.–ին մասնակիցների ընդհանուր կարողությունն ավելացել է 25 մլրդ դոլարով՝ հասնելով 485 մլրդ դոլարի:

Պարբերականը նշում է, որ չնայած արևմտյան պատժամիջոցներին ու տնտեսական այլ խնդիրներին, 2017 թվականը բարեհաջող տարի է եղել վարկանշային աղյուսակում ներառված մեծահարուստների համար։

Նշվում է, որ լավագույն ցուցանիշներ են արձանագրել մետալուրգիական ոլորտի ներկայացուցիչները՝ Վլադիմիր Լիսինը (19.1 մլրդ դոլար), Ալեքսեյ Մորդաշովը (18.7 մլրդ դոլար), Լեոնիդ Միխելսոնը (18 մլրդ դոլար), Վագիթ Ալեքպերովը (16.4 մլրդ դոլար), Գենադի Տիմչենկոն (16 մլրդ դոլար), Վլադիմիր Պոտանինը (15.9 մլրդ դոլար), Անդրեյ Մելնիչենկոն (15.5 մլրդ դոլար), Միխայիլ Ֆրիդմանը (15.1 մլրդ դոլար), Վիկտոր Վեքսելբերգը (14.4 մլրդ դոլար), Ալիշեր Ուսմանովը (12.5 մլրդ դոլար):

Рубен Варданян - Sputnik Արմենիա
Միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը գիտի` ով և ինչպես է գումար աշխատելու ապագայում

Վարկանշային աղյուսակում տեղ են գտել են նաև հայազգի գործարարներ: Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) 4 մլրդ դոլարով գտնվում է 28-րդ հորիզոնականում: Նրան հաջորդում է Սամվել Կարապետյանը, որը 3.7 մլրդ դոլարով զբաղեցնում է 30-րդ հորիզոնականը: Ռուբեն Վարդանյանը ընդամենը 109-րդ հորիզոնականում է` իր950 մլն դոլար կարողությամբ: 141 և 142-րդ հորիզոնականներում են գտնվում  Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովները, որոնցից յուրաքանչյուրն ունի 750 մլն դոլար:

Հիշեցնենք, որ այս տարվա ցանկում ներառվելու համար հարկավոր էր առնվազն 500 մլն դոլար կարողություն ունենալ, իսկ ցանկի առաջին տասնյակում տեղ գտնելու համար՝ 12.5 մլրդ դոլար:

Լրահոս
0