Համացանցում կադրեր են հայտնվել` ինչպես են ռուսական Կենտրոնական բանկի արտադրամասերում մանրացնում ու մամլում կեղծ, հին ու կեղտոտ թղթադրամները։
Վերացնելուց առաջ թղթադրամները ստուգվում են հատուկ սարքավորման միջոցով։ Թեստը չանցած թղթադրամներն ուղարկվում են մանրացման, հետո մանրացրած հատվածները մամլիչի տակ են հայտնվում, դրանցից կապոցներ են սարքում ու աղբանոց ուղարկում։
Վերացվում են նաև այն թղթադրամները, որոնց պատկերը թեկուզ ութը տոկոսով խամրել է։
Ռուսաստանի Կենտրոնական բանկն օրական մոտ երկու տոննա թղթադրամ է վերացնում։