ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Ոստիկանությունը լրագրողներին հորդորում է հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն։
Այս մասին հայտարարությունը ՀՀ ոստիկանությունն արդեն երրորդ օրն է, ինչ տեղադրում է պաշտոնական կայքում։
Այսօր նույն հորդորով նախարարության շենքի մոտ ընդդիմության բողոքի գործողությունները լուսաբանող լրագրողներին դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` միաժամանակ ոստիկաններին հրահանգելով հեռացնել լրագրողներին գործողությունների վայրից։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ է իրականացնում, մինչդեռ լրագրողները կարող են խոչընդոտել իրենց ծառայական պարտականությունների կատարմանը։