ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Վարչապետ Սերժ Սարգսյանի հրամանով Հովհաննես Նիկողոսյանը նշանակվել է վարչապետի մամուլի քարտուղար։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Հովհաննես Նիկողոսյանին նշանակել վարչապետի մամուլի քարտուղար»,–ասված է Սարգսյանի հրամանագրում։
Վարչապետ Սերժ Սարգսյանի մյուս հրամանագրերով Վլադիմիր Հակոբյանը, Վարուժան Ներսիսյանը, Արմեն Աբելյանը և Ավետիս Բերբերյանը նշանակվել են Սերժ Սարգսյանի օգնականներ։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Վլադիմիր Հակոբյանին նշանակել վարչապետի օգնական»,–ասված է վարչապետի հրամանագրում։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Վարուժան Ներսեսյանին նշանակել վարչապետի օգնական»,–նշված է Սերժ Սարգսյանի հաջորդ հրամանագրում։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Արմեն Աբելյանին նշանակել վարչապետի օգնական»։
«Հիմք ընդունելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը` Ավետիս Բերբերյանին նշանակել վարչապետի օգնական»,–ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում։