ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Մենք պիտի ամեն ինչ անենք, որ բացառենք ոստիկանության հետ բախումը։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե որևէ տեղում բախման հավանականությունն աճում է, մենք պետք է տեղափոխվենք ուրիշ տեղ»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ իրենց մարտավարությունը մոբիլ է։
Պետական պահպանության ենթակա պետական հիմնարկների շենքեր մուտք գործելու ակցիաների մասին լրագրողների հարցին Նիկոլ Փաշինյանը հարցով արձագանքեց. «ՀՀ քաղաքացին իրավունք չունի՞ մուտ գործել նախարարության շենք»։
Իսկ խաղաղ ու անզեն ցուցարարների նկատմամբ զենքի կամ հատուկ այլ միջոցների կիրառումը Նիկոլ Փաշինյանն անօրինական անվանեց` վկայակոչելով մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի համապատասխան դրույթները։