ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր զանգահարել է Սերժ Սարգսյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։
Հեռախոսազրույցի ընթացքում Քոչարյանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու և նշանակվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հատուկ նիստի ընթացքում 77 կողմ, 18 դեմ ձայներով Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերժ Սարգսյանը նշանակվեց վարչապետի պաշտոնում։