00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը հեռացավ, բայց խոստացավ վերադառնալ

© Sputnik / Asatur YesayantsСитуация на площади Франции (18 апреля 2018). Ереван
Ситуация на площади Франции (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահավաքը շարունակվում է առանց կազմակերպչի։ Նիկոլ Փաշինյանն ընդմիջում վերցրեց։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» նախաձեռնության կազմակերպիչ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ հանրահավաքից։ Մինչ այդ նա բարձրախոսով հայտարարեց, որ 1-1,5 ժամով հեռանում է կուսակցության գրասենյակ` երեկոյան հանրահավաքին ընդառաջ խորհրդակցություն անցկացնելու։

Активисты во главе с Николом Пашиняном на улице Корьюна (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ է կատարվում փոթորկվող Երևանում. օր 3-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Մինչ հեռանալը նա հավաքի պատասխանատու նշանակեց նախաձեռնության անդամ, ակտիվիստ Շահեն Հարությունյանին։

Փաշինյանն ակցիայի մասնակիցներին կոչ արեց իր բացակայության ընթացքում շարունակել շրջափակման մեջ պահել նախարարությունների շենքերը։

«Նախարարությունների դռները պատշաճ ձևով շրջապատված պետք է լինեն»,- ասաց նա։

Փաշինյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց որևէ գույք չվնասել, հարգալից լինել ոստիկանների նկատմամբ և թույլ չտալ, որ դիմակավորված անձինք հայտնվեն իրենց շարքերում ու մասնակցեն հավաքին։

Հիշեցնենք, որ Փաշինյանի նախաձեռնած ակցիայի մասնակիցներն ավելի շուտ շրջափակել էին նաև Երևանի քաղաքապետարանի շենքը, որտեղ շուրջ 1 ժամ մնալուց հետո երթով հասան Վազգեն Սարգսյան փողոցում տեղակայված կառավարության մասնաշենք։ Այս շենքում են տեղակայված Կրթության և գիտության, արդարադատության, արտաքին գործերի, սփյուռքի նախարարությունները։

Протестующие во главе с Николом Пашиняном у входа в ЕГУ (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է Հայաստանի միջազգային վարկը. ՀՀԿ պատգամավոր

Երեկ` ապրիլի 17-ին, Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։

Լրահոս
0