ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 17-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Հայաստանյան լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները պետական մարմիններն առայժմ չեն լուսաբանում։
Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ մահացած զինվորը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ Ռուսլան Զորիկի Մանուկյանն է:
Նախնական տվյալներով` զինծառայողը մահացու վիրավորում է ստացել ականի պայթյունից։