ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Գյումրիում վաղ առավոտից երթի են դուրս եկել ավագ դպրոցների, վարժարանների աշակերտներն ու քոլեջների, ինչպես նաև որոշ բուհերի ուսանողները:
Քայլելով քաղաքի որոշ հատվածներով` նրանք նախ հավաքվեցին Շիրակի մարզպետարանի, ապա Գյումրու քաղաքապետարանի մոտ: Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը կոչ արեցին երթն անցկացնել հանգիստ ու հանդարտ, առանց օրինախախտումների:
Երթի մասնակիցներն այս պահին Գյումրու Վարդանանց հրապարակում են։