Կորյուն- Հերացի փողոցների խաչմերուկում քիչ առաջ ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների ու վարորդների միջև։
Mersedess G-500 ամենագնացի վարորդը, փորձելով ճեղքել փողոցը փակած ցուցարարների շարքը, մեծ արագությամբ շարժվեց ցուցարարների ուղղությամբ։ Ոստիկաններն ու քաղաքացիները փորձեցին արգելել մեքենայի ընթացքը։
Ապա ոստիկանները բացեցին ավտոմեքենայի ճանապարհն ու այն մեծ արագությամբ քշեց ցուցարարների վրա` ճեղքելով նրանց շարքն ու առաջ ընթանալով դեպի Աբովյան- Կորյուն խաչմերուկ։
Սակայն հասնելով խաչմերուկ` ավտոմեքենան կտրուկ շրջադարձ կատարեց ու դարձյալ հետ շարժվեց ուսանողների ուղղությամբ։
Բարեբախտաբար ցուցարարներին հաջողվեց ժամանակին հեռանալ ավտոմեքենայի դիմացից։
Նույն պահին ավտոմեքենայից դուրս եկած 4-5 հոգի ցուցարարների հետ փողոցում ծեծկռտուք սարքեցին, որի ընթացքում վարորդներից մեկը հարվածեց ու գետնին տապալեց ցուցարարին։
Ակցիայի մասնակիցները թույլ չտվեցին, որ լարումն ու բախումները խորանան` կոչ անելով իրենց համախոհներին սադրանքի չենթարկվել։