Այսօր ցուցարարներն արդեն փակել էին մայրաքաղաքի մի շարք գլխավոր փողոցները՝ Մաշտոցի, Բաղրամյան, Պռոշյան, Կորյունի, Ամիրյան՝ կաթվածահար անելով երթևեկությունը:
Օրվա երկրորդ կեսին Փաշինյանի համախոհները որոշեցին շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանությունը փշալարերով փակեց նրանց ճանապարհը:
Ցուցարարներն, այնուհանդերձ, փորձեցին անցնել փշալարի վրայով՝ ճեղքելով նաև ոստիկաների հոծ շարքը: Նրանց առաջխաղացումը կանխելու նպատակով գործի դրվեցին ձայնալուսային նռնակներ:
Երկու կողմերի միջև բախում տեղի ունեցավ, որից առնվազն 46 մարդ տուժեց, այդ թվում ոստիկաններ: Նրանք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց:
Վիրավորների մեջ էր նաև Նիկոլ Փաշինյանը: