00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Անդրանիկ Թևանյան
Տրանսպորտի թանկացման որոշումը առնվազն պետք է կասեցվի. Անդրանիկ Թևանյան
17:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանի «արյունալի պատերազմը». ինչպիսի պատասխան «հարվածներ» կհասցնի Հայաստանը

© Sputnik / Aram Nersesyan Республиканский симпозиум на тему "Армянский узел: культура армянское ковроделия"
Республиканский симпозиум на тему Армянский узел: культура армянское ковроделия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի կառավարությունը շարունակում է կեղծել Հայաստանի մշակութային պատմությունը։ Հերթական անգամ թիրախում են հայտնվել գորգերը, բայց միջազգային հայ փորձագետները ձեռքերը ծալած նստած չեն։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik, Լիլիթ Հարությունյան. Ադրբեջանը փորձում է յուրացնել հին հայկական գորգագործության մշակույթը։ Այս մասին անցյալ շաբաթ գրել է Asbarez պարբերականը «Գողանալով մշակույթը. Ադրբեջանը հայկական գորգերը յուրացնելու գործողություններ է իրականացնում» վերնագրով հոդվածում։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հայկական գորգերի ասոցիացիան (1980 թվականին ԱՄՆ-ում հիմնած կազմակերպություն, որը զբաղվում է գորգագործության հայկական ավանդույթների պահպանմամբ) հայտարարություն էր տարածել, որի համաձայն` Ադրբեջանը գործողություններ է իրականացնում հայկական գորգերը յուրացնելու ուղղությամբ։

«Պաշտոնական Բաքուն մասնավոր անձանց հետ համատեղ սկսել է հովանավորել տեղական և միջազգային կատալոգները, ամսագրերը, ինչպես նաև ցուցահանդեսները, որտեղ Հայաստանի տարբեր շրջանների, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի տեքստիլն ու գորգերն ադրբեջանական են ներկայացված։ Ադրբեջանական գործողություններում ներգրավված են նաև ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ», — գրում է հոդվածի հեղինակը։

Sputnik Արմենիան այս թեմայով զրուցել է արվեստի ու հնաոճ իրերի ոլորտում միջազգային փորձագետ, արտ-դիլեր և Փարիզում Galerie Berdj Achdjian-ի տնօրեն Բերջ Աչջյանի հետ։

Փորձագետի խոսքով` Ադրբեջանի համակարգողներն իրենց կեղծիքները փորձում են համոզել կիսապրոֆեսիոնալ դիլերներին։

Ковер каталога Eberhardt Hermann - Sputnik Արմենիա
«Ադրբեջանական» գորգեր` քրիստոնեական խաչերով. մեր հարևանները կրկին շփոթել են հասցեն

«Եվ քանի որ այդ դիլերները շահագրգռված են, որ տեքստիլն ու գորգերը վաճառեն ադրբեջանցի գնորդներին, նրանք իրենց դերը վատ չեն կատարում», — ասաց Աչջյանը։

Նա ցավով նշեց, որ XVIII-XIX դարերում հին հայկական գորգերից շատերը դուրս են բերվել երկրից, սակայն Հայաստանն ավելի մեծ կորուստներ է ունեցել խորհրդային ժամանակաշրջանում։ Այդ նմուշների միայն մի փոքր մասն է մնացել հայրենիքում։

Փորձագետը հիշեցրեց, որ հեղինակավոր Smithsonian-ն (գիտահետազոտական և կրթական ինստիտուտ Վաշինգտոնում) այս տարի ծրագրում է Folklife Festival կազմակերպել, որն ամբողջությամբ նվիրված կլինի Հայաստանի ավանդույթներին և արվեստին։ Սա ադրբեջանցիներին ուղղված պատասխան կլինի։

«Այդ փառատոնում գորգերի պատասխանատուն կլինի Հայկական գորգերի ասոցիացիայի նախագահ Հրաչ Կոզիբեոկյանը։ Փառատոնի կազմակերպիչներն ակնկալում են, որ միջոցառումը մոտ 1 մլն հյուր կունենա», — ասաց նա։

Բացի այդ, Աչջյանը նշեց, որ կատալոգ կհրատարակվի. համաձայնությունն արդեն կա։

«Արվեստի առարկաների, մասնավորապես, գորգերի ու տեքստիլի ադրբեջանական կեղծիքներից ապշած իտալահայը 50 հազար դոլար է հատկացրել իմ հեղինակությամբ գրքի հրատարակման համար», — նշեց նա։

Նա նաև ընդգծեց, որ հայկական տեղեկատվական պատասխանի հիմնական ուժը միջազգային մակարդակի բարձրակարգ մասնագետների ուսումնասիրություններն են։

Լրահոս
0