00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչի համար են ֆրանսիացիները սիրում հայերին․ պատմում են բիզնեսի ֆրանսիահայ «գայլերը»

© Sputnik / Asatur YesayantsРабочий визит мэра Лиона Жоржа Кепенекяна в Ереван (7 марта 2018)
Рабочий визит мэра Лиона Жоржа Кепенекяна в Ереван (7 марта 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ֆրանսահայերն իրենց երբեք օտար չեն զգացել։ Լիոնի երեք խոշոր գործարարները ներկայացնում են իրենց պատմություններն ու պարզաբանում՝ ինչի համար են այնտեղ այդքան հարգում հայերին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Ֆրանսիայում տարբեր ազգերի ներկայացուցիչներ են ապրում, սակայն ֆրանսիացիներն ամենաշատը հայերին են սիրում ու հարգում։ Եվ ոչ թե այն պատճառով, որ հայերն ամենալավն են, այլ պարզապես ֆրանսիացիները հասկացել են, որ հայերն աշխատող ազգ են ու կարող են երկրին շատ օգուտ տալ։

Այդ պատճառով հայերը Ֆրանսիայում իրենց օտար չեն զգում։ Այս մասին Լիոնում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Ֆրանսիայի հայկական միությունների խորհրդի» անդամ, «Ռամկավար» կուսակցության կենտրոնական ուղղության ներկայացուցիչ Վազգեն Էսկիջյանը։

© Sputnik / Laura SarkisianՎազգեն Էսկիջյան
Член Совета армянских союзов Франции, представитель центрального правления партии Рамкавар Вазген Эскиджян - Sputnik Արմենիա
Վազգեն Էսկիջյան

«Գաղթականների առաջին ալիքը Հայոց ցեղասպանության տարիներին եղավ։ Մեր հայրերն ու պապերը, ֆրանսերեն չիմանալով, իրենց այստեղ գտան, կրպակներ, արհեստանոցներ, ոսկերչական և այն ձեռնարկություններ բացեցին», — հիշեց Էսկիջյանը։

Էսկիջյանն արդեն 30 տարի է Ֆրանսիայում է ապրում։ Նա Լիբանանից է տեղափոխվել։ Նրա նախնիներն Արևմտյան Հայաստանից Սիրիա են գաղթել, սակայն Լիբանանում էին հաստատվել, իսկ Էսկիջյանը` Ֆրանսիայում։ Նա չի սիրում իր մասին խոսել, կարծում է` կուսակցությունում արած իր գործն ամեն ինչ պատմում է։ Այսօր նա պայքարում է հայերի ազգային ինքնության պահպանման համար․ հայերի համար հիշարժան օրերին նվիրված տարատեսակ միջոցառումներ է անցկացնում։

Հարցին, թե ինչու են Ֆրանսիայում հայերին հարգում, հայկական ծագում  ունեցող գործարար Արման Բահադուրյանը կատակում է՝ պատասխան հարց տալով․ «Էլ ինչպե՞ս կարող էր լինել»։

© Sputnik / Laura SarkisianԱրման Բահադուրյան
На площади имени отца Армана Баадуряна - Джебраила Баадуряна - Sputnik Արմենիա
Արման Բահադուրյան

«Ֆրանսիայի ղեկավարությունը դեռ XX դարի սկզբին տեսավ մեծ ներուժ, որը կարելի էր ճիշտ հունով ուղղել։ Հայերը կարողացել են արժանանալ ֆրանսիացիների հարգանքին լավ աշխատանքի շնորհիվ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բահադուրյանը։

Բահադուրյանը Լիոնում խոշոր խանութների ու ռեստորանների ցանց ունի։ Իսկ ամեն ինչ սկսվել է մի կրպակից, որը XX դարի սկզբին կենտրոնական փողոցներից մեկում բացել էր իր հայրը՝ Ջեբրաիլ (Նշան) Բահադուրյանը։

Ֆրանսիայում Համահայկական բարեգործական միության ղեկավար Հակոբ Կարապետյանը համամիտ է հայրենակիցների հետ։ Նա արդեն մի քանի տարի է Հայաստանի ֆրանսիական համալսարանից ուսանողների է բերում այստեղ ստաժավորման։

© Sputnik / Laura SarkisianՀակոբ Կարապետյան
Руководитель армянского всеобщего благотворительного союза во Франции Акоп Карапетян - Sputnik Արմենիա
Հակոբ Կարապետյան

«Այն ընկերությունների ղեկավարները, ուր ես տեղավորում եմ ուսանողներին, միշտ ուրախությամբ են ընդունում նրանց, հատկապես, երբ իմանում են, որ նրանք Հայաստանից են։ Ուսանողներից շատերն այդ ընկերություններից աշխատանքային առաջարկներ են ստանում ու մնում են Ֆրանսիայում աշխատելու», — ասաց Կարապետյանը Լիոնում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում»։

Նրա խոսքով՝ ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ հայերը վաղուց ոչ միայն խելացի ու աշխատասեր, այլև գործարար մարդկանց համբավ են ձեռք բերել այստեղ։

Ինչպես և ֆրանսահայ շատ ընտանիքներ, Կարապետյանները Ցեղասպանությունից հետո են Լիոնում հիմնվել։ Չունենալով ո՛չ միջոց, ո՛չ էլ տանիք՝ Հակոբի հայրը հաց վաստակելու ձև գտավ․ նա առևտրով զբաղվեց։ Իսկ ինքը՝ Հակոբ Կարապետյանը, Լիոնում HSBC բանկի մասնաճյուղն է բացել, որտեղ տարիներ շարունակ տնօրենի պաշտոնն է զբաղեցրել։

Հիմա նա ավելի շատ բարեգործությամբ է զբաղվում, տարին երկու անգամ Հայաստան է գալիս ու փորձում տարբեր բարեգործական ծրագիրների միջոցով օգտակար լինել պատմական հայրենիքին։

Տարբեր տվյալներով՝ Ֆրանսիայում մինչև 500 հազար հայ է ապրում, որից մինչև 100 հազարը Լիոնի շրջակայքում։

Լրահոս
0