Արմեն Պետրոսյան
Փորձագետը կարծում է, որ Սիրիայի հրթիռակոծությունը կսահմանափակվի տեղի ունեցածով։
«ՌԴ կողմից որևէ պատասխան ռազմական գործողություն չի լինի և դա նշանակում է, որ որևէ սրացման ականատես չենք լինի։ Գործընթացը կտեղափոխվի քաղաքական հարթություն»,- ասաց նա։
Պետրոսյանը վստահեցրեց, որ առաջիկայում սրացման պետք է սպասել տեղեկատվական հակամարտության հարթությունում։