00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիական թեժացման մեջ Հարավային Կովկասը չներքաշվեց. երկա՞ր կտևի

© Sputnik / Андрей Стенин / Անցնել մեդիապահոցСитуация в Сирии
Ситуация в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եթե Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության մեջ մտներ, դա մեխանիկորեն կանդրադառնար Հայաստանի՝ Մոսկվայի ռազմաքաղաքական դաշնակցի վրա։

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմական գործողությունը Սիրիայում անմիջական ազդեցություն չի ունենա Հայաստանի և Հարավային Կովկասի վրա։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Военная операция США, Великобритании и Франции в Сирии - Sputnik Արմենիա
Սիրիայի հրթիռային շոուն. բոլորը շահեցին, բացի Թուրքիայից

Նրա խոսքով՝ իրավիճակն այլ կերպ կդասավորվեր, եթե ԱՄՆ-ի գործողություններն ինչ-որ ձևով դիպչեին Սիրիայում գտնվող ռուս զինվորականներին, ինչը առճակատման ընդլայնման կհանգեցներ։ Այդ դեպքում Հայաստանը՝ որպես Մոսկվայի դաշնակից, այսպես թե այնպես կմիջամտեր իրավիճակին։

Նա կարծում է, որ իրավիճակը բավական հետաքրքիր դետալ է բացահայտում` ՀԱՊԿ շրջանակում համախմբվածության մակարդակը։ Փորձագետի խոսքով՝ Մոսկվայում ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտակարգ նիստ անցկացնելը նշանակում է, որ Ռուսաստանն առաջին անգամ կարողացել է կոնկրետ խնդրի շուրջ միավորել իր դաշնակիցներին։

Ինչ վերաբերում է հենց գործողությանը, ապա այն կրել է սահմանափակ բնույթ, ԱՄՆ-ում բուռն բանավեճերի արդյունքում ավելի լայնածավալ գործողության տարբերակը մի կողմ է դրվել։ Ինչպես հայտնի է, ի սկզբանե ծրագրվել է լայնածավալ գործողություն, ընդհուպ մինչև հարվածներ հասցնել ռուսական և իրանական ուժերին ու օբյեկտներին։ Ըստ էության, ընտրվել է տարբերակ, որը նման է Շայրաթ ավիաբազայի վրա անցած տարվա հարվածներին, ասում է Հարությունովը։

«Այնուամենայնիվ Սիրիայում հակամարտությունը բավական բացասական դինամիկա ունի, ինչը չի կարող չանհանգստացնել։ Այս սրումը վերջինը չէ, և Սիրիայում ու տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կոշտ մրցակցությունը կշարունակվի, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Եթե ապագայում տեղի ունենա թեժացում, ապա Հայաստանը չի խուսափի տարաբնույթ հետևանքներից», — ասաց ռազմական փորձագետը։

45-ый президент США Дональд Трамп - Sputnik Արմենիա
Սիրիական հարվածներն ու Թրամփի խաղաքարտը. ինչպես Թուրքիան ընդգրկվեց ամերիկյան թրիլերում

Մեկնաբանելով Վրաստանի դիրքորոշումը, որը սատարել է ԱՄՆ-ի գործողությունները, Հարությունովը հավելեց, որ դա տեղավորվում է ՆԱՏՕ-ի և եվրատլանտյան կառույցների հետ Թբիլիսիի մերձեցման քաղաքականության մեջ։ Բացառված չէ, որ Թրամփի վարչակազմը կվերակենդանացնի այն գիծը, որին Վաշինգտոնը հարում էր Ջորջ Բուշ կրտսերի օրոք։ Բուշի վարչակազմը Վրաստանը դիտարկում էր որպես ռազմական գործոն Ռուսաստանի «քթի տակ»։

«Իհարկե, մասշտաբներն այն չեն, բայց ամեն դեպքում նկատվում են հին ավանդույթները վերածնելու որոշակի միտումներ», — ասաց փորձագետը։

Նա համոզված է, որ սիրիական ճգնաժամում ընդգրկված բոլոր երկրները կարողացել են դուրս գալ իրավիճակից նվազագույն հեղինակային և ռազմական կորուստներով։ Ամերիկացիները, եթե անգամ չեն ծանուցել Մոսկվային, ապա ամեն դեպքում միջոցներ են ձեռնարկել, որպեսզի հարվածները չդիպչեն ռուսական խմբավորմանը։ Ռուսաստանն էլ ստիպված չի եղել ներքաշվել զինված հակամարտության մեջ։

Ապրիլի 13-ի, լույս 14-ի գիշերը ԱՄՆ-ի զինված ուժերը՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ, հարվածներ են հասցրել Դամասկոսին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածները հասցվել են քիմիական զենքի ձեռնարկություններին։ Վաշինգտոնը հերթական անգամ ոչ մի նյութական ապացույց չի ներկայացրել քիմիական զենքի առկայության մասին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ սիրիական տարածքի վրա ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել։

Լրահոս
0