ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Երևանում բողոքի դուրս եկած մարդիկ` «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթի են դուրս եկել Երևանում։
«ՀՀԿ-ի ներկայացուցիչներ և Սերժ Սարգսյան, մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ ձեզ ուղում ենք շրջափակել, խնդրում ենք, ասել ձեր կոորդինատները»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք որոշել էին ժամը 16.30-ին ավտոերթով գնալ Ծաղկաձոր, որտեղ պետք է տեղի ունենար ՀՀԿ նիստը, սակայն նիստն արդեն կայացել է, և արդեն որոշել են, որ վարչապետի թեկնածու են առաջադրելու Սերժ Սարգսյանին:
Փաշինյանը ավտոերթի մասնակիցներին կոչ արեց հավաքվել Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում ու ավտոերթ անել քաղաքում:
Հանրահավաքին ներկա են նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Կարապետյանը, Պարույր Հայրիկյանը։