ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Եվրոպայի լիգայում Լոնդոնի «Արսենալի» հաջորդ խաղը կլինի իսպանական «Ատլետիկոյի» հետ։ Այս մասին հայտնի է դարձել շվեյցարական Նյոնում տեղի ունեցած վիճակահանության ժամանակ։ Առաջին խաղը կկայանա ապրիլի 26-ին, պատասխան խաղը` մայիսի 3-ին։
Կիսաեզրափակիչում ուժերը կչափեն նաև «Օլիմպիկը» (Ֆրանսիա) և «Զալցբուրգը» (Ավստրիա)։
Կիսաեզրափակիչ փուլի հաղթողները Եվրոպայի լիգայի գլխավոր մրցանակի համար կպայքարեն մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում։