00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքն ականի վրա. ինչպե՞ս պաշտպանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին դժբախտ պատահարներից

© Sputnik / Евгений Епанчинцев / Անցնել մեդիապահոցПротивотанковая мина
Противотанковая мина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրավիճակն ինչ-որ իմաստով անելանելի է. արցախյան պատերազմից մնացած բոլոր ականները հայտնաբերել ու ոչնչացնելը տեխնիկապես անհնար է։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ու Արցախի տարածքում խաղաղ քաղաքացու` ականի վրա պայթելու երկրորդ պատահարը ստիպում է հասարակությանն ու փորձագետներին ահազանգել խնդրի մասին։ Ընդարձակ սահմանամերձ տարածքները, որոնք այլ պայմաններում շատ բարենպաստ են գյուղատնտեսության զարգացման համար, մարդկանց կյանքին լուրջ վտանգ են սպառնում։

Хвост неразорвавшейся мины в поселении Шефония в Восточной Гуте - Sputnik Արմենիա
Պայթյուն Տավուշում. ամուսիններից մեկը զրկվել է ոտնաթաթից, մյուսը` ձեռքից

Հիշեցնենք` Տավուշի մարզի Այգեձոր գյուղի վարչական տարածքին պատկանող պաշտպանական նշանակության հենակետերից մեկի հարակից տարածքում ապրիլի 12-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է վիրավորվել։ Նրանց տեղափոխել են «Այգեձորի առողջության կենտրոն»։

Տուժածներից մեկը ձախ ձեռքն է կորցրել արմունկից ներքև, երկրորդը` ձախ ոտնաթաթը, երրորդ տուժածին հիվանդանոց են տեղափոխել ջախջախված կրունկով, նրա ձախ ոտքն արդեն հիվանդանոցում են անդամահատել։ Նշվում է, որ գյուղացիները սինդրիկ էին հավաքում։

Եվս մեկ նման դժբախտ դեպք էր արձանագրվել Արցախում մարտի վերջին, այն ժամանակ մահացել ու վնասվածքներ էին ստացել The Halo Trust միջազգային ականազերծման կազմակերպության աշխատակիցները։

Ինչպե՞ս պետք է պայքարել ականների դեմ ու դեռ քանի մարդ պետք է տուժի պատերազմի ժամանակ ականապատված տարածքների վրա ոտք դնելով։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով` խնդիրն այն է, որ ժամանակին հայերն ու ադրբեջանցիները առանց համապատասխան քարտեզների են ականապատել այդ տարածքները։ Ժամանակի ընթացքում հողի վերին շերտը լվացվում է, ու ականները դուրս են գալիս մակերես։

«Հսկայական աշխատանք է պետք իրականացնել, ականապատված տարածքները բավականին մեծ են, շատ դժվար է ամբողջությամբ ականազերծել դրանք։ Սակրավորների աշխատանքը բարդացնում է նաև այն հանգամանքը, որ հայկական գյուղերին կից շատ տարածքներ ադրբեջանական կողմի կրակոցների թիրախում են, ու այդ հատվածների ականազերծումը վտանգավոր է», — ասաց Նահապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Больница - Sputnik Արմենիա
Ականի պայթյունից տուժած տղամարդկանցից մեկի վիճակը դեռ ծայրահեղ ծանր է. նոր մանրամասներ

Նրա խոսքով` պաշտպանության նախարարությունը չպետք է իրավիճակն ինքնահոսի թողնի, հատկապես, որ մեզ մոտ Հայաստանում շատ լավ մասնագետներ կան, որոնք արտասահմանում պատրաստություն են անցել։ Նախկինում սպա Նահապետյանը պնդում է նաև, որ մինչ 2007 թվականը Տավուշի մարզի սահմանակից տարածքներում սակրավորներ էին աշխատում, սակայն հիմա նա դժվարանում է ասել` աշխատանքները շարունակվո՞ւմ են, թե ոչ։

Մենք փորձեցինք այդ առիթով պաշտպանության նախարարության մեկնաբանությունը ստանալ։ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ականազերծման աշխատանքները մշտապես ընթանում են, սակայն, ցավոք, անհնար է բացառել ողբերգական դեպքերը։ Միաժամանակ ռազմական ղեկավարությունը բազմիցս կոչ է արել ու հիմա էլ կոչ է անում Հայաստանի բնակիչներին լինել չափազանց ուշադիր ու հնարավորինս այդ տարածքների խորքերը չգնալ։

Լրահոս
0