00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Բագրատ Գալստանյան
Բագրատ Գալստանյան. Շարժումը հրապարակը չի լքելու, այն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը
13:07
8 ր
Բագրատ Գալստանյան
Բագրատ Գալստանյան. Մենք մի շարք հարցեր ունենք, նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին ենք անցնելու, թե՛ ոչ
13:15
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Անաստված» զբոսաշրջություն Հայաստանում. Գառնու կողքին հյուրանոց կհայտնվի՞

© Sputnik / Aram NersesyanТрндез в Гарни
Трндез в Гарни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գառնի հեթանոսական տաճարի տարածքում կարող է հյուրանոց հայտնվել, հայ հեթանոսները մեղադրում են իշխանություններին:

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Գառնի հեթանոսական տաճարի տարածքում հյուրանոց կառուցելն աղաղակող անարգանք կլինի սեփական ժողովրդի, մշակույթի ու ավանդույթների հանդեպ, այսօր լրագրողներին ասաց զբոսաշրջության մասնագետ, հեթանոս Վահե Լորենցը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը։

ԶԼՄ-ների տվյալներով` Ռուսաստանում բնակվող հայ գործարարն ուզում է հյուրանոց կառուցել տաճարի շրջակայքում։ Ըստ լուրերի` նա բանակցում է իշխանության հետ։

«Մի քանի տարի առաջ հեթանոսական տաճարի տարածքում ուզում էին ռեստորան կառուցել։ Տարբեր պատճառաբանություններ էին բերում` սկսած տնտեսականից, վերջացրած զբոսաշրջային գործոններով։ Հիմա տեղեկություն է տարածվել, թե Գառնու կողքին ուզում են հյուրանոց կառուցել։ Սա պարզապես անկշտության դրսևորում է», — ասաց Լորենցը։

Նրա խոսքով` հիմնավորումները, թե կառուցումը խթանում է զբոսաշրջության զարգացումը, հեռու են իրականությունից։

Լորենցը նշեց, որ տաճարի շրջակայքում շինարարություն իրականացնելը Հայաստանում ապրող հազարավոր հեթանոսների ազգային, հոգևոր արժեքներին ուղղված անարգանք է։

Празднование языческого нового года в Гарни - Sputnik Արմենիա
Արորդիները արևածագը դիմավորել են Գառնիում. նրանք նշում էին Ամանորն ու Վահագնի ծնունդը

«Եթե մենք տաճարը միայն որպես բիզնես ենք դիտարկում, ապա ինչու՞ հյուրանոց չկառուցենք Էջմիածնի, Գեղարդի կամ քրիստոնեական այլ արժեքների տարածքում»,- ասաց նա։

Փորձագետը նշեց` Գառնին հոգևոր արժեք է բոլոր հայերի համար` անկախ կրոնից։

Նրա կարծիքով` զբոսաշրջիկները Գառնի են գալիս ոչ թե հյուրանոցի համար, այլ տարածաշրջանում միակ հեթանոսական տաճարը տեսնելու ու շրջական բնությունը վայելելու նպատակով։

Լորենցի խոսքով` ապագա սերունդները նախորդների այդ քայլը չեն ների։

Նա նաև ուշադրություն դարձրեց, որ Գառնու տարածքում Արշակունիների (որոնց օրոք կառուցվել է տաճարը) զինանշանը պատկերելու փոխարեն հայտնվել է մի զինանշան, որը հեռու է հայ արքաների զինանշանից։

Նրա խոսքով` երբ այդ հարցով դիմել է ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը, խորհուրդ են տվել «Վիքիպեդիայում նայել»։

Այսօր Գառնու տաճարում մեծ շուքով նշել են Տրնդեզի ծիսական արարողությունը - Sputnik Արմենիա
Գառնու տաճարում մեծ շուքով նշել են Տրնդեզի ծիսական արարողությունը

Երգահան, «Հայկազունք» երաժշտական համույթի գեղարվեստական ղեկավար Գուսան Հայկազունն էլ (իրական անունը` Գագիկ Նազարյան) իր հերթին նշեց, որ մի քանի տարի առաջ, լինելով Հանրային խորհրդի անդամ, ակտիվորեն պայքարել է տաճարի տարածքում ռեստորան կառուցելու դեմ։

«Մենք հաջողության հասանք, թեև նախորդ նախարարն ուզում էր դա։ Ամեն նախարարի փոխվելու հետ Գառնու տաճարն ասես աչքի փուշ է դառնում», — ասաց Հայկազունին։

Հեթանոսների համար Գառնին սրբավայր է։ Նրանք տարին մի քանի անգամ տաճարի տարածքում իրենց ծեսերն են կատարում։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեում Sputnik Արմենիային հայտնեցին, որ հյուրանոցի կառուցման վերաբերյալ տեղեկություն չունեն, բայց պարզաբանումներ ստանալու համար արդեն դիմել են Մշակույթի նախարարությանը։

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունում այս պահին այդպիսի տեղեկություն նույնպես չունեն։ Sputnik Արմենիային հայտնեցին, որ կփորձեն հարցը պարզել նախարարի հետ։

Արևի աստված Միհրին նվիրված տաճարը կառուցվել է առաջին դարի երկրորդ կեսին` Տրդատ I-ի օրոք։ 1679 թվականին երկրաշարժի հետևանքով տաճարը փլվել է, բայց 1970 թվականին վերականգնել են։ Վերականգնման համար օգտագործվել են տեղում պահպանված հատվածները, իսկ պակասող մասերը լրացվել են։ Տաճարը բազալտից է։

Լրահոս
0