ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. 1943 թ.–ի հունվարի 12–ին Ուտրեննայա դոլինա գյուղն ազատագրելիս խորհրդային տանկիստների 140–րդ ջոկատի զոհված տղաների անվանացանկը կհամալրվի 4 հայի անունով, չորեքշաբթի հաղորդում է Մինվոդիի քաղաքային շրջանի ադմինիստրացիների մամուլի ծառայությունը։
Այդ իրադարձությանը նվիրված հուշարձանի վրա նշված են 111 կարմիրբանակայինների անուններ, որոնք զոհվել են 1943թ–ի հունվարի 12–ի առավոտյան. այդ օրը 140–րդ տանկային զորամիավորման առանձին ջոկատը, ենթադրելով, որ նահանջող հակառակորդը հեռու է, մոտեցել է Ուտրենյայա Դոլինա և Նովոտարկա գյուղերի միջև ընկած հատվածին և ընկել պաշարման մեջ։ Թեժ մարտ է ծավալվել, որը տևել է մեկուկես ժամ, մինչև հասել են հիմնական ուժերը։ Մարտի դաշտում այդ օրը զոհվել է 370 մարդ։
Մինչև հիմա հայտնի են եղել 140–րդ տանկային ջոկատի 111 մարտիկների անունները, հիմա` 152–ի։ Մյուս զինվորների հետ միասին հուշահամալիրում կհավերժացնեն սերժանտ Մանուկ Վարդանի Այվազյանի, կարմիրբանակային Բաբկեն Վասիլիի Մարտիրոսյանի, Սերգեյ Սամսոնի Օգանեսովի և Եփիմ Արտեմի Պողոսովի անունները։
Մայիսին Ուտրեննայա Դոլինա հուշարձանի մոտ տեղի կունենա զոհված զինվորների հիշատակի ակցիա։
Ամբողջական ցուցակի հետ կարելի է ծանոթանալ այստեղ։