ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի — Sputnik. ԵԱՀԿ դիտորդների հատուկ համակարգող Նիլզա դե Սենան հայտարարել է, որ Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվել են անբավարար մրցակցության պայմաններում, իրավունքների և ազատությունների սահմանափակմամբ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ադրբեջանի Հանրապետությունում նախագահական ընտրություններն անցկացվել են իրավունքների և ազատությունների սահմանափակման պայմաններում և անբավարար մրցակցությամբ»,- ասել է նա Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ասուլիսին մասնակցող ադրբեջանցի լրագրողներն ընդհատել են ԵԱՀԿ դիտորդների խոսքը:
Ադրբեջանական «Սես» գործակալության ղեկավար Բահրուզ Գուլիևն մեղադրել է դիտորդներին, ասելով, որ եզրակացությունները նախապես պատրաստված են եղել: Սկսվել է վիճաբանություն:
Ասուլիսն ընդհատվել է, բայց մի քանի րոպե անց դիտորդները վերադարձել են և շարունակել հայտնել իրենց գնահատականները:
Азербайджанские журналисты сорвали пресс-конференцию наблюдателей ОБСЕ в Баку. pic.twitter.com/UW6LO7Gih7
— Мировые РИА Новости (@RIA_Worldnews) 12 апреля 2018 г.
Հիշեցնենք, որ ապրիլի 11–ին Ադրբեջանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով՝ Իլհամ Ալիևը հավաքել է ընտրողների ձայների 86,03 տոկոսը:
Ադրբեջանի ընդդիմադիր «ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» և «Մուսավաթ» կուսակցությունն արդեն հայտարարել են ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին: