ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հանրապետության տարածքում ապրիլի 11-14-ը՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, 15-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Օդի ջերմաստիճանը 14-15-ը կնվազի 4-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Երևան քաղաքում ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-12-ը՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է, 13-14-ը քաղաքի ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: