ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. ՀՀ ԱԺ–ը 95 կողմ և ոչ մի դեմ ձայնով այսօր վավերացրեց Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Համաձայնագիրը փոխարինելու է 1999թ-ից գործող գործակցության համաձայնագրին, որի գործողության ժամկետը սպառվել է դեռ 2009թ-ին և ամեն տարի երկարացվում է 1 տարի ժամկետով:
Այն ուժի մեջ կմտնի 2018թ–ի հունիսի 1-ից։
Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։
Դրանում հատուկ անդրադարձ կա ԼՂ խնդրի կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների համատեքստում և Մեծամորի ատոմակայանի ապագործարկմանը։
ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։ Առ այսօր ՀՀ–ԵՄ համաձայնագիրը վավերացվել է ԵՄ 2 երկրի կողմից` Էստոնիայի և Լատվիայի։