Զինվորականները հաղթանակի 73 տարեդարձին նվիրված շքերթի փորձեր են անում Մոսկվայի մոտակայքում գտնվող «Ալաբինո» զորավարժարանում։ Օդային փորձին մասնակցում են ավելի քան 70 ինքնաթիռ ու ուղղաթիռ։
Ցամաքային շարասյունը, ավանդույթի համաձայն, գլխավորում է Տ-34 լեգենդար տանկը, որին հետևում են շքերթին առաջին անգամ մասնակցող նորույթները, «Տերմինատոր» մարտական մեքենաները, Հրթիռային զորքերի հպարտությունը` «Տոռ-Մ2» զենիթահրթիռային համակարգը և այլն։