00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան–ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո կստեղծվի նոր վերահսկող կառույց

© Official site of the President of RAАрмения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС
Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵՄ–ի հետ Հայաստանի ստորագրած համաձայնագրի վավերացման հարցն այսօր քննարկվում է ԱԺ նիստում: Փոխնախարարը ներկայացրեց համաձայնագրի հիմնական դրույթները:

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Նոր համաձայնագրով ձևավորվում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները ղեկավարող և համակարգող ինստիտուցիոնալ մարմին` գործընկերության խորհուրդ, որը բարձրագույն քաղաքական մարմինն է՝ բաղկացած կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից: Այսօր ԱԺ-ում Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը:

«Այս մարմինը վերահսկելու է համաձայնագրի կիրարկման գործընթացը»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ համաձայնագիրը համակարգում է քաղաքական, տնտեսական, առևտրային երկկողմ հարաբերությունները` հիմնված հավասար գործընկերության և սերտ հարաբերությունների վրա:

«Առանձնակի և հստակ անդրադարձ կա ԼՂ հակամարտության խաղաղ ու համապարփակ կարգավորման հարցին: Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը` աջակցելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ԼՂ հակամարտության լուծման մոտեցումներն ու ջանքերը` հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, մասնավորապես` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման վրա»,- ասաց փոխնախարարը:

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Լիտվան հավանություն է տվել Հայաստան- ԵՄ համաձայնագրին

Համաձայնագրի գործակցությամբ, նրա խոսքով, կողմերը վերահաստատում են նաև ազատ շուկայական հարաբերությունների իրենց հանձնառությունը: Արտաքին անվտանգության ոլորտում կարևորվում է անվտանգության ձևաչափերում Հայաստանի մասնակցությունը:

Փաստաթուղթն անդրադառնում է նաև անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի, մուտքի արտոնագրերի տրամադրման, տրանսպորտի, էներգետիկայի շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, տեղեկատվական հասարակական ոլորտում համագործակցության, սպառողների պաշտպանության, զբաղվածության, սոցիալական քաղաքականության և հավասար հնարավորությունների, պետական գնումների, ֆինանսական աջակցության, խարդախության դեմ պայքարի և այն ոլորտային հարցերի:

«Համաձայնագրի համապարփակ և ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն ՀՀ տնտեսությանը հաջողությամբ ինտեգրվել համաշխարհային տնտեսության մեջ»-ասաց Նազարյանը:

Նշենք, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը փոխարինելու է 1999թ-ից գործող գործակցության համաձայնագրին, որի գործողության ժամկետը սպառվել է դեռ 2009թ-ին և ամեն տարի երկարացվում է 1 տարի ժամկետով:

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախատեսում է ընդլայնել համագործակցությունը տնտեսական, իրավական, կրթական, մարդասիրական և այլ ոլորտներում։ Դրա հետ մեկտեղ այն կազմվել է այնպես, որպեսզի չհակասի Հայաստանի եվրասիական ինտեգրման շրջանակներում իրականացվող գործընթացներին։

ԵՄ-Հայաստան համաձայնագիրը ստորագրվեց նոյեմբերի 24-ին Բրյուսելի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։

Լրահոս
0