00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու և ինչպես են ծեծել բենզալցակայանի աշխատակցին. ավազակային հարձակման մանրամասները

© Sputnik / Asatur YesayantsБензин. Бензоколонка
Бензин. Бензоколонка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երիտասարդները նախնական համաձայնության էին բենզալցակայանից հափշտակություն կատարելու վերաբերյալ և այդ նպատակով ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ` մետաղյա ձողեր, ձեռնոցներ։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևանի վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բաժնում քննվող քրեական գործով 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար:

Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Драка - Sputnik Արմենիա
Ինչպես են Երևանում դաժանաբար ծեծում բենզալցակայանի աշխատակցին. տեսանյութ

Ըստ հաղորդագրության` պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան բնակիչներ են: Նախկինում արդեն քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ավազակություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկվել 26-ամյա Նորայր և 21-ամյա Նարեկ Մանուկյանները, որոնք եղբայրներ են, և նրանց ընկերը՝ 21-ամյա Աղասի Չախոյանը։ Նրանք որպես կասկածյալներ ձերբակալվել են։

Աղասի Չախոյանի բնակության հասցեում շենքի շքամուտքում իրավապահները հայտնաբերել են տուժողի թաքցված բջջային հեռախոսը։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախնական համաձայնության են եկել Երևանի Սեբաստիա փողոցում գործող բենզալցակայանից հափշտակություն կատարելու վերաբերյալ և այդ նպատակով ձեռք բերել անհրաժեշտ պարագաներ՝ ձեռնոցներ, գլխարկով բաճկոններ, մետաղյա ձողեր:

Դեպքի օրը՝ լուսաբացին, պայմանավորվածության համաձայն, գնացել են բենզալցակայան՝ իբր բենզին գնելու, ապա հարձակվել հանգստի սենյակից դուրս եկած բենզալցակայանի աշխատակցի վրա և որպես զենք օգտագործվող փողերով թիկունքից բազմաթիվ հարվածներ հասցրել նրա գլխին, որի հետևանքով վերջինս ընկել է:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք հափշտակել են աշխատակցի մոտ, ինչպես նաև բենզալցակայանի սենյակում առկա կանխիկ գումարը` ընդհանուր առմամբ 117 հազար դրամ և այլ ապրանքներ, այդ թվում աշխատակցի բջջային հեռախոսը, ապա դիմել փախուստի:

Разбойное нападениа на филиал компании Фаст Кредит - Sputnik Արմենիա
Զինված ավազակային հարձակում Երևանում. նոր մանրամասներ

Բենզալցակայանի 41-ամյա աշխատակիցը «գլխի վնասվածքով» տեղափոխվել էր հիվանդանոց։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երեք երիտասարդի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս
0