Արմեն Ռուստամյան
«Այն փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել այս համակարգային փոփոխությունների արդյունքում, մեծ մասով պայմանավորված են հենց նախագահի անձով և այն անձով, ով պետք է հանդիսանա Սահմանադրության երաշխավորը։ Այդ լիազորության իրականացումից է կախված, թե որքանով արագ կյանքի կկոչվի Սահմանադրությունը»,- ասաց Ռուստամյանը։
Ըստ նրա` այն, ինչ կատարվում է, պատմական հնարավորություն է նորընտիր նախագահի համար լիարժեք աշխատելու և պատմության մեջ իր անունը թողնելու։