00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ավտոպարկը պայթյունավտանգ է. ինչու նոր մշակված օրինագիծը կյանքի չի կոչվում

© Sputnik / Aram NersesyanГазозаправочная станция
Газозаправочная станция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանցիների կենցաղում լայնորեն կիրառվում են գազաբալոնները։ Թե ինչ վտանգ է թաքվնած ավտոմեքենաների բեռնախցիկներում, Sputnik Արմենիայի հետ զրույցում բացահայտել է մասնագետը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Հայաստանյան ավտոմեքենաների մեծ մասի բեռնախցիկներում «ռումբ» է տեղադրված։ Մեր ավտոպարկին սպառնացող պայթյունավտանգ վիճակն այսպես նկարագրեց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։

Взрыв в ресторане Бургер кинг в Ереване - Sputnik Արմենիա
«Բուրգեր Քինգը» միակը չէ. սննդի կետերում տեղադրված բալոնները փորձաքննության չեն ենթարկվում

Հայաստանում պաշտոնապես գրանցված 350 000 ավտոմեքենա կա, շահագործվող ավտոգազաբալոնների քանակն ավելի շատ է` մոտ 400 000, քանի որ կան ավտոմեքենաներ, որոնք երկու և ավելի բալոն ունեն։

Եվ այս բալոնների 98 տոկոսը տարիներ շարունակ շահագործվում է` առանց տեխնիկական փորձաքննության ենթարկվելու։ Համենան դեպս մասնագետն այդպես է հավաստիացնում:

«Արդյունքում մենք ունենք դժբախտ դեպքերի վիճակագրության աճ։ Երկու հիմնական պատճառ կա` գազալցակայաններում գազը նախատեսվածից բարձր ճնշմամբ լիցքավորելը, ինչի հետևանքով բալոնները ժամանակից շուտ դառնում են անպիտան, և վարորդների անտեղյակությունը»,- ասում է մասնագետը։

2016-17թթ.-ի ընթացքում Հայաստանում ուղևորափոխադրում իրականացնող ավտեմեքենաների միայն 2%-ի գազաբալոններն են ենթարկվել փորձաքննության։ Այս փաստի մասին, ի դեպ, Մկրտիչ Տիգրանյանի խոսքով, տեղյակ են նաև պատկան կառույցները, բայց ոչինչ անել չեն կարող։

«Ե՛վ տարնսպորտի նախարարությունը, և՛ ոստիկանությունը, բոլորը գիտեն այդ մասին, բայց չկան այն լծակները, որ ստիպեն վարորդներին իրենց բալոնները փորձարկման ենթարկել, որպեսզի մարդիկ հանգիստ օգտվեն տրանսպորտից` առանց անհանգստանալու իրենց կյանքի համար»,- ասաց Տիգրանյանը։

Իրավիճակը շտկելու համար կառավարությունը դեռևս անցյալ տարի իրավական նոր կարգավորումներ է մշակել, որով նաև վարչական տուգանքներ են նախատեսվում առանց փորձաքննության գազաբալոն շահագործող վարորդների ու նաև նրանց սպասարկող գազալցակայանների աշխատակիցների ու ղեկավարների համար։

Автопробег против запрета на праворульные автомобили в Армении - Sputnik Արմենիա
Ռումբը հայի բեռնախցիկում. իշխանությունը չի ուզում նյարդայնացնել վարորդներին, բայց պատրաստ է ռիսկի դիմել

Մկրտիչ Տիգրանյանի խոսքով՝ նոր իրավակարգավորումներով գազաբալոնների փորձարկում անցնելուց հետո վարորդին կտրվի համապատասխան կտրոն, որը նա պետք է փակցնի ավտոմեքենայի դիմապակուն։ Այն վարորդին իրավունք կտա մեկ տարի շարունակ անվտանգ լիցքավորել ու շահագործել ավտոմեքենան։ Կարգազանց վարորդները կտուգանվեն` առաջին անգամ` 100, երկրորդ անգամ` 200 հազար դրամով և կարող են զրկվել վարորդական իրավունքից։

Իսկ կարգազանց վարորդին սպասարկող գազալցակայանների տուգանքները կսկսվեն 1 մլն դրամից։

Հիշյալ օրինագիծը նախատեսվում էր ընդունել մինչև 2017թ.-ի վերջը, բայց ըստ Մկրտիչ Տիգրանյանի՝ դրա քննարկումներն ինչ-ինչ պատճառով ձգձգվեցին։ Այդուհանդերձ, մեր զրուցակիցը հույս ունի, որ օրինագիծը վերջնական տեսքի կբերվի ու կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև ապրիլի վերջը։

Լրահոս
0