ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Օրեր առաջ Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հեղինակը 24 տարեկան Վլադիմիր Պողոսյանն է, որը երևում է ՀՀ ոստիկանության հրապարակած կադրերում։
Նա ապրիլի 2-ին Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել 27-ամյա Մարգարիտա Ղազարյանի և 23-ամյա Մարգարիտա Պողոսյանի ուղղությամբ։
Ոստիկանները բերման են ենթարկել նրան և նրա մոտ հայտնաբերել նաև ատրճանակը։