00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյանի և Կարապետյանի «վերջին» հանդիպումը. նախագահը խնդրել է շնորհակալություն փոխանցել

© Photo : official site of the President of RAПрезидент РА Серж Саргсян принял премьер-министра Карена Карапетяна (7 апреля 2018). Ереван
Президент РА Серж Саргсян принял премьер-министра Карена Карапетяна (7 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում վերջին անգամ ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին և խնդրել է շնորհակալություն փոխանցել կառավարությանը։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է վարչապետ Կարեն Կարապետյանին: Վարչապետը նախագահին զեկուցել է կառավարության գործունեության արդյունքները և հակիրճ ամփոփելով՝ ընդգծել, որ կառավարության առջև դրված բոլոր մակրոխնդիրները կատարված են:

Президент, Премьер-Министр и Министр Обороны Армении - Sputnik Արմենիա
Հայաստանի նոր վարչապետը երկու նստավայր կունենա

Նախագահ Սարգսյանը և վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ անդրադարձել են նաև երկրի տնտեսության զարգացման երկարաժամկետ ծրագրերին ու թիրախներին, որոնք պարբերաբար քննարկվել են Հանրապետության նախագահի մոտ խորհրդակցությունների ժամանակ և որոնց համար Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստանձնել է պատասխանատվություն:

«Պարո՛ն վարչապետ, երկուշաբթի օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնամուտի արարողությունը: Ըստ մեր Սահմանադրության՝ Հանրապետության նախագահը պարտավոր է ընդունել կառավարության հրաժարականը: Այսպիսով ավարտին է մոտենում Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացը, իսկ դա նշանակում է, որ այս կարգավիճակով մենք վերջին անգամ ենք հանդիպում: Եվ օգտվելով այս առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել լավ աշխատանքի և ընկերության համար, ուզում եմ, որպեսզի այդ շնորհակալությունը փոխանցեք նաև կառավարության անդամներին»,– նշել է նախագահը:

Սարգսյանը նշել է, որ 2016թ. սեպտեմբերից հետո կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել և շատ լավ ձևով կարողացել է օգտվել խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում հաստատված ներքաղաքական կայունությունից` մեր տնտեսությունը զարգացնելու առումով:

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. «Հայաստանի հաջորդ վարչապետը պետք է փայլուն պատկերացում ունենա անվտանգությունից»

«Մենք շատ լավ ճանապարհ անցանք այս ժամանակահատվածում, բայց պիտի նաև հաշվի առնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր կուսակցությունը ստացել է ժողովրդի վստահության քվեն, և որ կառավարություն ձևավորելու այդ մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցությանն է լինելու մինչև 2022 թվականը: Իսկ դա նշանակում է, որ երկրի զարգացման պատասխանատվության բեռը լինելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության վրա, և ինչ խոսք, առաջին հերթին՝ մեզ վրա. ինձ՝ որպես կուսակցության նախագահի, Ձեզ՝ որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալի»,– ասել է երկրի ղեկավարը:

Ըստ նրա` 2017թ. արդյունքները, իհարկե, լավն են, սակայն անցյալ տարվա ընթացքում նաև բազմաթիվ ծրագրեր են նախանշել, բազմաթիվ խոստումներ են տվել, և  ջանքերը պետք է ուղղված լինեն հենց այս ընթացքը շարունակելուն:

«Ես վստահ եմ, որ մեր կուսակցությունը ամենայն պատասխանատվությամբ է մոտենալու իր այս պարտականություններին, նաև իրավունքներին, որովհետև որտեղ՝ իրավունք, այնտեղ՝ պատասխանատվություն: Այնպես որ, մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Իհարկե, հաջորդ շաբաթվա ընթացքում մենք կուսակցությունում հանգամանորեն կքննարկենք, թե ինչպիսի ճանապարհներով ենք հասնելու այդ ցուցանիշներին: Ընդհանրապես երկրի զարգացման մեր տեսլականի մասին կխոսենք: Բայց, ինչպես ասացի, մինչ այդ խնդրում եմ կառավարության անդամներին փոխանցել իմ շնորհակալությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Վարչապետը սուպե՞ր է, թե՞ պատասխանատու. ընդդիմությունն ու իշխանությունը տարակարծիք են

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին վստահության և համատեղ աշխատանքի համար, վստահեցրել, որ մոտակա տարիներին ապագա հիմնավոր և խորը բարեփոխումների համար ստեղծված են բոլոր նախադրյալները:

«Հակիրճ ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ բոլոր մակրոխնդիրները, որ դրել էինք մեր առջև, կատարված են: Այս ժամանակահատվածը և աշխատանքը եղել է շատ հետաքրքիր և ստեղծագործ: Թիմն ունի ներքին համերաշխություն և ինչ-որ առումով՝ բավարարավածություն: Շատ շնորհակալ եմ և շատ զգացված Ձեր գնահատականի համար: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել վարչապետի պաշտոնն ստանձնելու ինձ արված առաջարկի, վստահության և համատեղ աշխատանքի ու աշխատանքային և փոխվստահության մթնոլորտ ձևավորելու համար: Իրականում այսօր ձևավորված և ձևակերպված են այն հորիզոններն ու խնդիրները, որոնց մենք պետք է հասնենք: Այսօր թիմը դա հստակ պատկերացնում է»,– ասել է Կարապետյանը:

Նա նշել է, որ մոտակա երեք-չորս տարիներին ունենալու ենք որոշակի տնտեսական հաջողություններ։

Լրահոս
0