ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները ապրիլի 4-ին ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում ոստիկանություն բերման են ենթարկել պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց:
Միջոցառման խնդիրն էր՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել: Ըստ ոստիկանությունում ստացված բազմաթիվ ահազանգերի մարմնավաճառներն ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորում և անհարմարություններ պատճառում հարակից շենքերի բնակիչներին:
Այս ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները շարունակական են: