00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքերի ռասայական «կուսազրկում». Էրդողանի ինչի՞ն է պետք «էթնիկ մաքրության» դիմակազերծումը

© Sputnik / Ruslan KrivobokВид на Голубую мечеть через пролив Босфор в Стамбуле, Турция
Вид на Голубую мечеть через пролив Босфор в Стамбуле, Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1923թ–ից սկսած` հանրապետության հռչակումից ի վեր, Մուսթաֆա Քեմալի հիմնած և նրա պատգամներով ապրող պետությունն ազգային ինքնության հիմք է համարել թուրք ռասայի մաքրությունը։ Բայց վերջերս հրապարակվել են Թուրքիայի բնակիչների ազգային ծագման մասին փաստաթղթերի գրանցամատյանները, և դա ապշեցրել է շատերին։

Ամեն դեպքում, այդպես է կարծում լրագրող Կայա Գենչը, որի անվան տակ The New York Times–ում լույս է տեսել «Ո՞վ է թուրքը։ Ամեն ինչ բարդ է» անվանումով հոդվածը։ Հեղինակը ներկայացնում է այն ուժեղ ազդեցությունը, որը գործել են բացահայտված հանգամանքները։ Մարդկանց մի զանգված, որոնք իրենց մաքուր թուրքական ռասայի ներկայացուցիչ են համարել, պարզել են, որ իրականում նրանք ուրիշ ժողովուրդների հետնորդներն են, և ժամանակակից թուրքերի երակներում հոսում է տասնյակ ազգությունների արյուն։

Президент Турции Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Էրդողանի փառքի ծարավը. «քաղաքական աղավնին» ցանկանում է նոր Աթաթուրք դառնալ

Ինչ–որ մեկը Թուրքիայում հետաքրքրությամբ է ընդունել այդ բացահայտումները, ինչ-որ մեկն ապշել է, մյուսները` վրդովվել։ Մի խոսքով` որքան մարդ, այնքան կարծիք։ Թուրքիայի ձախերը նույնիսկ հայտարարել են, որ ծագել է քաղաքացիական պատերազմի վտանգ, բայց այդ ծայրահեղական արտահայտությունները խեղդվել են մյուսների ողջամտության մեջ։

Թուրքիայի բնակչության հիմնական զանգվածի աչքերը բացվել են բոլորի համար ակնհայտ փաստերի վրա։ Այդ բնակչությունը տասնյակ ժողովուրդների և մշակույթների խառնակույտ է, որոնց մի մասն անհետացել է, մյուսները գոյություն ունեն, անգամ ունեն իրենց սեփական պետական կազմավորումները։ Հույներ, վրացիներ, հայեր, քրդեր, Եվրոպայի և Ասիայի այլ ժողովուրդներ…

«Երկար ժամանակ ազգային ինքնությունը համարվել է Թուրքիայի անվտանգության հարցը։ Օսմանյան հայերի մեծամասնությունը մահացել է 1915թ–ի սպանությունների հետևանքով, մնացածն ընդունել է իսլամ, որպեսզի փրկվեն։ Այդ մասին խոսակցություններն ընտանեկան գաղտնիք են եղել. հայերի որոշ սերունդներ իմացել են իրենց տոհմածառի մասին հասուն տարիքում», – գրված է Կայա Գենչի հոդվածում։

Ի տարբերություն ձախերի, որոնք պատրաստ են խռովություններ անել, հայկական «Ակոս» շաբաթաթերթը, որը լույս է տեսնում է Կոստանդնուպոլիսում, ողջունել է այդ գրանցամատյանները։ Թերթը հրապարակել է հարցազրույց մարդաբանության պրոֆեսոր Սուավի Այդինի հետ, որն այդ քայլն անվանել է «հեղափոխական» և «կարգավորման լուրջ նախանշան»` թուրքական ազգայնամոլության երևակայական էթնիկ մաքրությունը դիմակազերծելու համար։

Последствия артобстрелов Африна в Сирии - Sputnik Արմենիա
էրդողանն ու Սիրիայի հայաբնակ քաղաքը. ամպրոպ է հասունանում

2012թ–ին Annals of Human Genetics ամսագրում հրապարակվել է հետազոտություն Թուրքիայի բնակիչների տոհմածառերի վերաբերյալ։ Այսպիսի թվեր են ներկայացվել. ժամանակակից Թուրքիայի բնակաչության 38 տոկոսն ունի եվրոպական արմատներ, 35 տոկոսը Մերձավոր Արևելքի տարբեր ժողովուրդների հետնորդ է, մնացածը Հարավային և Կենտրոնական Ասիայից է։

Իհարկե, դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, ոչ. թեև նրանց զարմանքը, ովքեր դեռ երեկ հպարտանում էին իրենց ռասայական «կուսությամբ», կարելի է հասկանալ։ Այլ հարց է, թե ինչու են դա արել Թուրքիայի իշխանությունները։ Ինչի՞ համար է պետք եղել արմատապես կոտրել մինչև հիմա գոյություն ունեցող և բոլորին ձեռնտու կարծրատիպերը։

Այստեղ քաղաքական հաշվարկն այն է, որ բաց ցուցակները կտրուկ փոխում են քաղաքացիների պատկերացնումները թուրքական պետականության հիմքերի մասին և մեկընդմիշտ մի կողմ նետում ռասայական մաքրության մասին առասպելը։ Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունից հետո, որը հանգեցրել է գավառի սպասելի բռնազավթմանը, առջևում ունենալով 2019թ–ի նախագահական ընտրությունները, գաղափարախոսները ձեռնամուխ են եղել ռասայականի փոխարեն մահմեդական ազգայնականության հաստատմանը` որպես թուրքական ինքնության հիմք։

Тюрьма - Sputnik Արմենիա
Թուրք ազգայնականը սպառնացել էր «հայերի որս» սկսել

Հիմա մարդկանց ակնհայտորեն ցույց տվեցին, թե ինչով է Էրդողանի մահմեդական ազգայնականությունը տարբերվում Քեմալի հանրապետական ազգայնականությունից։ Պետությունը, որը որպես ընդհանուր գաղափարախոսություն ընտրել է իսլամը, թույլ է տալիս քաղաքացիներին իմանալ իրենց ազգային արմատների մասին։ Դրա հիման վրա հիմա կկառուցվեն թուրքական ղեկավարության արտաքին քաղաքական քայլերը։

Հիմա Թուրքիայի քաղաքացիների մոտ մի ակնթարթում շատ բան է փոխվել։ Նրանք, ովքեր թաքցրել են ծագումը, կարող են արդեն հպարտանալ իրենց նախնիների բազմազան ազգային արմատներով, բնականաբար, այն պայմանով, որ ամբողջությամբ աջակցում են և կիսում մահմեդական ազգայնականության ուսմունքը։ Դե, իհարկե, այդպիսով` պատահմամբ հիշեցնում են Օսմանյան կայսրության նախկին տարածքների մասին, որը մի ժամանակ փռվել է երեք մայրցամաքում։

Իսկ «մերժվածների» համար, որոնք չեն ցանկանա ամբողջությամբ աջակցել և կիսել այդ գաղափարները, կան թուրքական դատարաններ և բանտեր։ Ծայրահեղ դեպքում կարելի է ևս մեկ «հեղաշրջում» կազմակերպել. շատ հարմար միջոց է հակառակորդների հետ միանգամից հաշվեհարդար տեսնելու համար։

Լրահոս
0