00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատմական իրադարձություն. Վրաստանի խորհրդարանն ընտրել է հայուհուն, ո՞վ է պաշտպանել նրան

© Официальный сайт Парламента ГрузииПарламент Грузии
Парламент Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատմական են անվանել Վրաստանի հանրային հեռարձակողի (ՎՀՀ) հոգաբարձուների խորհրդում Իզաբելլա Օսիպովային ընտրելը։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Օմբուդսմեն Նինո Լոմջարիայի գրասենյակից Վրաստանի ազգային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդում Իզաբելլա Օսիպովայի ընտրությունը պատմական իրադարձություն է, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Վրաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ղեկավար Ագիտ Միրզոևը։

Մի քանի ժամ առաջ Վրաստանի խորհրդարանը 93 կողմ ձայներով հաստատել է Իզաբելլա Օսիպովայի թեկնածությունը ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում երկրի օմբուդսմենի գրասենյակի կողմից։

Исторические дома в Тбилиси в день Тбилисоба 2016 - Sputnik Արմենիա
Ինչու են Թբիլիսիում հայուհու թիկունքին կանգնել ադրբեջանցիները

«Վրաստանի ժամանակակից պատմության մեջ դա ազգային փոքրամասնությունների առաջին իրական հաղթանակն է այդքան կենսական կարևոր հարցում։ Սա նաև Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համատեղ ջանքերի արդյունք է, և այս հարցում հաջողությունը նույնպես նշանակալի իրադարձություն է», – ասաց նա։

Նա վստահ է, որ սա ազգային փոքրամասնությունների վերջին ձեռքբերումը չէ, քանի որ միահամուռ կարելի է հաղթահարել ցանկացած արգելք։ Ազգային փոքրամասնությունները` ի դեմս Օսիպովայի, խոսափող կունենան ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում, ասաց Միրզոևը։

Ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները վստահ են, որ Օսիպովան ընտրվել է այդ պաշտոնում իրենց ակտիվ մասնակցության շնորհիվ։

«Օսիպովան պրոֆեսիոնալ է, նա ուշադրություն կդարձնի ոչ միայն ազգային փոքրամասնությունների խնդիրներին։ Մենք հիմա մեր ներկայացուցիչն ունենք ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», – ասաց Միրզոևը։

Վրաստանի եզդիների համայնքի ղեկավարը վստահություն հայտնեց, որ Իզաբելլա Օսիպովան նոր պաշտոնում կնպաստի, որպեսզի ազգային փոքրամասնություններն ավելի շատ ներկայացվեն ԶԼՄ–ներում։

«Կարևոր է, որպեսզի փոքրամասնությունների համար նշանակալի իրադարձությունները չանցնեն հանրային հեռարձակողի կողքով։ Դա թույլ կտա նրանց դառնալ վրացական հասարակության մաս», – եզրափակեց Միրզոևը։

Հիշեցնենք, որ ապրիլի 2–ին Լոմջարիան առաջադրել է այդ պաշտոնում Օսիպովայի թեկնածությունը։

Ավելի վաղ Լոմջարիան առաջադրել է այդ պաշտոնում «Քաղաքացիական զարգացման գործակալություն» ՀԿ–ի տնօրեն Զվիադ Դևդարիանիի թեկնածությունը, որն այնուհետև հրաժարվել է առաջարկից։

Վրաստանի ազգային փոքրամասնությունների համայնքային կազմակերպությունների գրեթե 60 ներկայացուցիչ, որոնց շարքում հինգ ադրբեջանցիներ կան, մի քանի շաբաթ կոչ են արել Լոմջարիային աջակցել Օսիպովայի թեկնածությանը, որն առաջադրվել է այդ պաշտոնում չորրորդ անգամ։

Լրահոս
0