ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի — Sputnik. Ապրիլի 4-ին Սպիտակ-Երևան ավտոճանապարհի հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի 041 AD 61 և «Volvo FH 460» մակնիշի 34 UG 7954 պետհամարանիշերով բեռնատարները. «Mercedes-Benz» մակնիշի բեռնատարի վարորդը տեղում մահացել է:
ՃՏՊ–ի մասին տեղեկություն ստացվել է ժամը 11:55-ին։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Փրկարարները «Volvo FH 460» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի անվադողի տակից դուրս են բերել վարորդի դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան ու իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
