00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գլոբալ տաքացումը հեքիաթ չէ. Հայաստանում կարող է բնապահպանական աղետ լինել

© SputnikСильный ветер в Ереване повалил деревья
Сильный ветер в Ереване повалил деревья - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գլոբալ տաքացումը չշրջանցեց նաև Հայաստանը, ոչ բնականոն տաք ու չոր ձմեռը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Գլոբալ տաքացումն ու որպես դրա հետևանք` բնական աղետները Հայաստանը չեն շրջանցի։ Դրա փաստացի ապացույցը 2017 թվականի չափազանց շոգ ամառն ու 2018 թվականի տաք, չոր ձմեռն են։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպան Սիլվա Ադամյանը։

Доллары США - Sputnik Արմենիա
Բնություն` պարտքի դիմաց. Հայաստանը գտել է արտաքին պարտքը թեթևացնելու ձևը

«Հայաստանում որոշ գիտնականներ սխալմամբ կարծում են, որ գլոբալ տաքացումը կարող է շրջանցել Հայաստանը։ Ազդեցությունն ակնհայտ է. աշունն աշուն չէ, ձմեռը ձմեռ չէ, գարունը գարուն չէ։ Սեզոններն արագ են փոխվում», — ասաց Ադամյանը։

Նրա խոսքով` Հայաստանում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները տագնապալի են։ Ժամանակն է հնարավոր աղետի կանխարգելման համար որոշակի միջոցներ ձեռնարկել։ Տաքացումն ու երաշտը լուրջ վտանգ են ներկայացնում նաև կենդանական աշխարհի համար. Հայաստանում բնակվող որոշ տեսակները ստիպված են լինելու հեռանալ` կյանքի ավելի բարենպաստ պայմաններ գտնելու համար։

«Տարեցտարի տեղումները պակասում են։ Այս տարի իշխանությունները կհայտնեն մեզ, որ ջրամբարները դատարկ են, ու Սևանից լրացուցիչ ջրառի կարիք կլինի», — ասաց Ադամյանը։

Բնապահպանը համոզված է, որ Հայաստանի անտառներում դեռևս 2017 թվականի ամռանը եղած հրդեհները կլիմայական փոփոխությունների հետևանք են։

2018 թվականի միայն առաջին երեք ամիսների ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի տարածքում երեք հրդեհ է բռնկվել։ 2017 թվականին «Խոսրովի անտառ» ագելոցի տարածքում էր խոշոր հրդեհ բռնկվել։ Հրդեհը սկսվել էր օգոստոսի 12-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 20 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող տարածքից։ Հրդեհը տարածվել էր դեպի մոտակա անտառ։

Բնապահպանը կոչ արեց ավելի լուրջ վերաբերվել Հայաստանի կլիմայական փոփոխություններին. իրավիճակը թեև կրիտիկական չէ, բայց տագնապալի է։

«Երաշտը կարող է փոխվել հորդառատ տեղումների, ինչը Երևանում ջրատար դիտահորերի բացակայության պայմաններում կարող է ջրհեղեղ առաջացնել», — ասաց Ադամյանը։

Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА. Орел в небе - Sputnik Արմենիա
Արծիվը ուժի, ազատասիրության խորհրդանիշ է. մի՛ վերացրու քո նմանին. թռչունների խնդիրները

Ջրամբարներում ոռոգման ջրի պաշարի մեծ մասը գոլորշիացել է 2017 թվականի տապի պատճառով։ Չոր ու տաք ձմռան պատճառով դրանք չեն հասցրել վերականգվել։

ՀՀ ԱԻՆ տրամադրած պաշտոնական տվյալներով՝ մեր երկրի ջրամբարներն այսօրվա դրությամբ դեռ շարունակում են 80%-ով դատարկ մնալ։ Այսպես` Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը հունվարի 10-ի դրությամբ 525 մլն խմ-ի փոխարեն 113 է, Արփի լճում`105-ի փոխարեն 13, Ապարանի ջրամբարում` 91-ի փոխարեն 14.8, Ազատի ջրամբարում` 70-ի փոխարեն 19.3, Մարմարիկում` 24-ի փոխարեն 2.57 մլն խմ։

Հիշեցնենք` 2017 թվականի աննախադեպ շոգի պատճառով Ջրային տնտեսության պետական կոմիտեն ստիպված էր օգտագործել ջրամբարների գրեթե ամբողջ ջուրը գյուղատնտեսական տարածքները ոռոգելու համար։

Լրահոս
0