ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել Բուրգեր Քինգ արագ սննդի կետում։ Կան տուժածներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։
Բուրգեր Քինգում տեղի ունեցած պայթյունի պատճառը դեռ հստակ հայտնի չէ։ Նախնական տվյալներով` այն որոտացել է գազի արտահոսքի պատճառով։ Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ և Շտապօգնության աշխատակիցները։
ԱԻՆ մամուլի խոսնակ Նանա Գնդոյաի հավաստամբ` նախնական տվյալներով կա 9 տուժած(այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ)։ Տուժածների թվում երեխաների առկայությունը ճշտվում է։ «Բայց սա շատ նախնական թիվ է, մենք անընդհատ ճշտում ենք, հնարավոր է, որ թիվը փոխվի»,–Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Գնդոյանը։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: