ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը որոշել է Հայաստան գալ։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
«Կհանդիպենք Երևանում մայիսի 19-ին»,- գրել է նա։
Թեև նա ոչինչ չի գրել այցի նպատակի մասին, բայց երկրպագուները ենթադրել են, որ նա մրցելու է ինչ-որ մեկի հետ և հարցրել են` ով է մրցակիցը։
Ոմանք էլ առիթը բաց չեն թողել ևս մեկ անգամ նշելու, որ նա իսկական չեմպիոն է։
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը հիրավի ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ Ռիոյի օլիմպիադայում անարդար մրցավարության պատճառով զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ այդ ժամանակ Միհրանը ելույթ էր ունենում ուսի վնասվածքով։