00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աթեշյանն իրեն հայկական եկեղեցում Էրդողանի տեղապահ է նշանակել

© Photo : Maryam HakobyanПлакат-карикатура на акции протеста в Вагаршапате
Плакат-карикатура на акции протеста в Вагаршапате - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստամբուլի և ընդհանրապես Թուրքիայի հայերը պետք է զգույշ և շրջահայաց լինեն հատկապես այսօր, երբ այդ երկրում փորձում են վերածնել յաթաղանի դիկտատը։ Սակայն այսպես կոչված արքեպիսկոպոս Աթեշյանը շողոքորթության բոլոր հնարավոր ռեկորդները սահմանել է, համոզված է Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։

Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի (ամեն ինչի գործչի, միայն ոչ հայկական եկեղեցու) մասին գրել ու խոսվել է այնքան, որ այդ անձնավորությանը ներկայացնելու կարիք այլևս չկա։ Աթեշյանը վաղուց է անցել թույլատրելիի սահմանը, մնում է միայն, որ նա շարունակի իր ազատ անկումը, որը կավարտվի նրա երկրային կյանքի ավարտից հետո։

Бывший местоблюститель константинопольского патриарха ААЦ Арам Атешян - Sputnik Արմենիա
Աթեշյանը կրկին գովերգել է Թուրքիայի առաջնորդներին և բանակին

Պոլսի հայ համայնքը, համենայնդեպս մեծամասնությունը չի պատրաստվում հանդուրժել նրան` քաջ գիտակցելով, որ Աթեշյանի պատրվակները ոչինչ չարժեն. իբր մտահոգվում է Թուրքիայում ապրող հայերի անվտանգության, Թուրքիայի հայկական եկեղեցու ճակատագրի համար և այլն։ Իր մտահոգությամբ նա 1.5 դար ուշացել է, եթե ոչ ավելի շատ։

Այդ եկեղեցականի դեմ հայկական համայնքի բողոքները մինչ օրս հիմնականում պատարագների, համայնքի միջոցառումների ժամանակ առանձին ակցիաների բնույթ էին կրում։ Իսկ հինգշաբթի օրվանից տեղեկություններ են հրապարակվում, որ Կոստանդնուպոլսի փողոցներում անհայտ անձինք Աթեշյանի պատկերով թռուցիկներ են փակցնում, որոնցում նրա աչքերը փակված են սև ժապավենով։

Իսկ Աթեշյանը, երկար չմտածելով, կարծես ծաղրում է սեփական եկեղեցական համայնքին. Ճիշտ նույն ժամանակ, երբ փակցնում են թերթիկները, նա մասնակցում է պահքի ընթրիքին, որը կազմակերպել է ոչ այլ ոք, քան Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը։ Թեև նորություն չէ, որ Աթեշյանին վաղուց կարելի է համարել Էրդողանի կուսակցական ֆունկցիոներ։

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Հայերի վզին փաթաթված Աթեշյանը. Թուրքիան արգելքներ է ստեղծում Պոլսո Հայոց պատրիարքի համար

Աթեշյանն արդեն արդարացրել է Էրդողանի ագրեսիան Սիրիայում, այնպես որ դա ևս լսել ենք։ Ընդհանրապես լսել և տեսնել եկեղեցականի, որն արդարացնում է պատերազմը, ինքնին անտրամաբանական է, սակայն Աթեշյանն առաջ է անցել. դե, չէ՞ որ վաղուց արդեն ոչինչ չունի կորցնելու։

«Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոն ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին», — ասել է Աթեշյանն ընթրիքի ժամանակ մի կուշտ ուտել-խմելուց հետո։

Չենք փորձի նույնիսկ պատկերացնել այն, ինչ երբեք չի եղել և չի կարող լինել, այն է` թուրք զինվորին, որն իրեն զոհաբերում է հանուն խաղաղության։ Այստեղ սենսացիոն մեկ ուրիշ բան կա։ Աթեշյանը երևի պատմության մեջ առաջին հայն է, որի համար թուրք զինվորները «յուրային են», «մերը»։ Չնայած էլ ինչ կարելի է սպասել Աթեշօղլուից, որին այդպես է կոչել իր իսկ եկեղեցական համայնքը. նա նույնիսկ սեփական ժողովրդի Ցեղասպանությունն է հերքում։ Դատելով Աթեշյանի ասածից` ստացվում է, որ 1915 թվականին «իր» թուրքական բանակը պարզապես երկրում կարգուկանոն էր մտցնում, դե ինչպես հիմա Սիրիայում։ Ինչ էթնիկ զտումներ, ինչի մասին եք խոսում, չէ՞ որ դրանք «նրա զինվորներն» են, և եթե հանկարծ որևէ բան լինի, նրանք կպաշտպանեն։ Պարզապես, եթե այդպիսի ժամանակ գա, Աթեշօղլուին առաջիններից չեն սպանի` կոկորդը կտրելով։ Բայց որ կկտրեն, կասկած չկա։

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ախոյան. «Աթեշյանը համայնքը պառակտելու գնով հասնում է իր ուզածին»

Աթեշյանը և նրա նման մի քանի եռյակ, որքան ուզում են թող մեծ-մեծ խոսեն իրենց մտահոգության և Թուրքիայում ապրող հայերի անվտանգության, հայկական եկեղեցու գույքի և այլ բարձր մատերիաների մասին։ Իրականում ամեն ինչ հասկանալի է. այդ մարդուն ոչինչ չի հետաքրքրում, բացի սեփական բարեկեցությունից, առաջին հերթին` նյութական։ Եվ ձեռքներս սրտներիս դնելով կարելի է ասել, որ նա ոչ առաջին, ոչ էլ վերջին հայն է, ում աչքերի առաջ փառ է կապում ոսկու փայլը։ Դրանից էլ բխում են մեր դժբախտությունները։

Դիտմամբ որևէ խոսք չեմ ասում Էջմիածնի դիրքորոշման մասին, որը ոչ միայն փաստացի ընդունում է Աթեշյանին, այլև նրան խորհուրդների է հրավիրում իր մոտ` անտեսելով հասարակության բողոքներն առ այն, որ նրա ոտքը հայկական հողի վրա տեսնել չի ուզում։ Աթեշյանի հարցում Էջմիածնի վերաբերմունքի մասին տարբեր վարկածներ կարող են լինել, յուրաքանչյուրն իրավասու է ընտրել իր տարբերակը, որն առավել հավանական է թվում։

Աթեշյանի պատմությունը դավաճանության պատմություն է, շահադիտական, ինչպես և ցանկացած դավաճանություն։ Ճիշտ է` միայն մի հարցում Աթեշյանը հարգանքի է արժանի. նրա դավաճանությունը բացահայտ է, անկեղծ և անվերջ։ Պետք է իսկապես առողջ հոգեկան աշխարհ ունենաս, որպեսզի այդ աստիճան հեռու լինես բարդույթներից, խղճից ու սրտից։ Նման մարդկանց համար ապրելը հեշտ է, բայց նրանք սովորաբար լավ վախճան չեն ունենում։

Լրահոս
0