00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարսանիքից ինչո՞վ է տարբերվում. օձերն «ասպետական» մարտեր են մղում էգերի համար

Բաժանորդագրվել
«Սա Հայաստանն է» նախագծի հերթական թողարկման մեջ հեղինակներ Հովհաննես Հակոբյանն ու Կարեն Բալայանը պատմում են օձերի «հարսանիքների» մասին։

Լեգենդը պատմում է, որ երբ Արարատ լեռան գագաթը դեռ ջրի տակ էր, իսկ Նոյյան տապանը` ջրի վրա, տապանի հատակին մի անցք է բացվում, Նոյը դիմում է տապանում հավաքված կենդանիներին. «Նա, ով իր մարմնով կփակի անցքը, կստանա ինձնից ինչ կամենա»։ Այդ պահին հայտնվում է օձը և իր պոչը մտցնում անցքի մեջ, այս վիճակում մնում է այնքան, մինչև անձրևը դադարում է։

Մարդկությանը հայտնի կենդանիներից օձերը, թերևս, միակն են, որոնց շուրջ այդքան լեգենդներ են հյուսվում։ Ասում են` նրանք քարանում են սրնգի ձայնից։ Որտե՞ղ է վերջանում իրականությունը և սկսվում լեգենդը։ Ինչո՞ւ են օձերին այդքան գաղտնիքներ վերագրել։ Արդյո՞ք արդարացված են նրանց նկատմամբ մարդու վախերը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն այդքան էլ միանշանակ չեն։

Օձերի նկատմամբ մարդու նախապաշարմունքներն ու վախերն այնքան հին են, որքան մարդկությունն ինքը։ Մեր հեռավոր նախնիները շատ լավ գիտեին օձերի վարքը, բայց այդ դեպքում որտեղի՞ց են գալիս օձերի հարսանիքների ու պատերազմների մասին զրույցները, մանավանդ, որ նրանք ընդհանարապես ընտանիք չեն կազմում։ Այդ դեպքում ինչի՞ն է ժողովուրդը հարսանիք անվանել` սոսկ զուգավորմա՞նը։ Բայց չէ՞ որ զուգավորվում են բոլոր կենդանիները։ Իսկ խնդիրը ահա թե որն է։ Պարզվում է` էգերին տիրանալու համար արուները պետք է ապացուցեն իրենց առավելությունը մնացածների նկատմամբ։ Բայց իր առավելությունը ապացուցելու համար արուն կարիք չունի արյունահեղության, ինչպես ուրիշ արուները. պարզապես պետք է խոնարհի հակառակորդին` գետնին հպելով նրա գլուխը։

Եթե կարողանա դա անել, էգը նրանն է։ Ամուսնական գոտեմարտին սովորաբար հավաքվում են բազմաթիվ արուներ, կայանում է առաջին գոտեմարտը երկու արուի միջև։ Պարտված օձը հեռանում է, հաղթողը շարունակում է գոտեմարտը արդեն ուրիշ արուի հետ, որը քիչ հեռու սպասում է իր հերթին։ Այդպես շարունակվում է այնքան ժամանակ, մինչև մասնակցեն բոլոր ցանկացողները։

Լրահոս
0