ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմանում Վրաստանի Հանրապետության քաղաքացի՝ 67-ամյա Թամազի Պոյկիձեն իր վարած Scania մակնիշի ավտոմեքենայով Քարակերտ-Արտենի ավտոճանապարհի Թալինի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն։
Իր ծառայողական ավտոմեքենայով վիրավորին հիվանդանոց է տեղափոխել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանը։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը, որի անդամները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։