00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ դպրոցականներն առանց ստեղնաշարի դաշնամուր են հավաքել. տեսանյութ

Բաժանորդագրվել
Մեկ տարի հետո էլ ուզում են ռոբոտ պատրաստել։ Խոստանում են` իսկական գիտական ֆանտաստիկա է լինելու։

Արամ Գարեգինյան, Sputnik.

Կարելի՞ է արդյոք նվագել լարեր կամ ստեղներ չունեցող գործիքներով։ Կարելի է, չէ՞ որ առաջինը նման գործիքի վրա նվագել է Լենինը. համաշխարհային պրոլետարիատի առաջնորդը կարողանում էր գլուխ հանել ավելի բարդ բաներից։ Իսկ այդ գործիքը ստեղծել էր ֆիզիկոս Լև Տերմենը (թեև պատահաբար, մեկ այլ նախագծի վրա աշխատելու ընթացքում)։ Ժամանակակիցները գործիքը կոչել են նրա անունով` Տերմենվոքս, թեև գիտնականը, համեստությունից դրդված, այն այլ կերպ էր անվանել` էտերոտոն (քանի որ այն տոներ էր հանում եթերից, այսինքն ձայներ օդից)։

Выставка оборонных технологий ArmHiTec 2018 в Ереване - Sputnik Արմենիա
«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան

Հենց այդպես, հետաքրքրությունից դրդված, առանց ստեղների իրենց դաշնամուրն են հավաքել «Արմաթ» ինժեներական խմբակի աշակերտները Վեդի քաղաքում ։ Նրանք դեռ միջին դասարաններում են սովորում, տրանզիստորներ և ռադիոսխեմաներ ուսումնասիրելու հարցում նրանց օգնում է խմբակի հրահանգիչ Օրբել Խաչատրյանը։

Խաղալիքը հետաքրքիր է, բայց երեխաները ժլատություն չեն արել։ Ուրախ դաշնամուրը ներկել են «Գտնված երազի» գույներով և բերել քաղաքային հիվանդանոցի մանկական բաժանմունք։ Թող երեխաները մոռանան իրենց հիվանդությունների մասին, իսկ նրանց ծնողները հիշեն իրենց մանկությունը (չէ՞ որ այդ մուլտֆիլմը նաև նրանց մանկությունից է)։

Դաշնամուրի ստեղները ուլտրամանուշակագույն ճառագայթներից են։ Եթե նրանց արանքում ինչ-որ բան է հայտնվում (օրինակ` փոքրիկ դաշնակահարների մատներ), ապա որոշակի նոտա հնչեցնելու ազդանշան է տրվում։

Դաշնամուրի վրա միայն մեկ օկտավա կա, բայց երեխաներին բավականացնում է։ Ահա տեսանյութում նույնիսկ կոնստրուկտորներն են մեծ հետաքրքրությամբ նվագում «Էրեբունի-Երևան» երգը։

«Կմախքն, իհարկե, հավաքել է զոդողը։ Երեխաները դեռ փոքր են դրա համար։ Սակայն բոլոր հեղույսները նրանք ինքնուրույն են ձգել։ Ներկելու գործն էլ են ինքնուրույն արել։ Դե, իհարկե, նաև տրանզիստորային սխեմաներն են ձայնի համար հավաքել ինքնուրույն», — ասում է Խաչատրյանը։

Սա Վեդիի աշակերտների առաջին նորամուծությունը չէ։ 2014 թվականին երևանյան ցուցահանդեսներից մեկի բացման ժամանակ նրանց ստեղծած ռոբոտն անձամբ է կտրել ցուցահանդեսի բացման կարմիր ժապավենը։ Իսկ հաջորդ տարի ուսուցիչն իր աշակերտների հետ նոր ռոբոտ կհավաքի. իսկական գիտական ֆանտաստիկա է լինելու, խոստանում են նրանք։ Նույնիսկ մատներն են ծալվելու, մինչև վերջին հոդը։

«Արմաթ» խմբակները գործում են ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) հովանու ներքո և աջակցություն են ստանում պետբյուջեից։

Լրահոս
0