ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Այսօր ԱԺ խմբակցությունները հրավիրված են շաբաթօրյակի։
Խմբակցություններից յուրաքանչյուրին ԱԺ տարածքում մի հողակտոր է հատկացված, որի վրա նրանք պետք է ծառ տնկեն։
Ըստ «Ժամանակ» թերթի` քիչ հավանական է, որ պատգամավորներն իրենք ծառերի համար փոսեր փորեն, դա նրանց փոխարեն արդեն արած կլինեն աշխատակազմի ներկայացուցիչները, պատգամավորները կլցնեն հողը և կնկարվեն տեսախցիկների առաջ` իբր, ի վերջո, ինչ-որ օգտակար գործ կատարած մարդ։