ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում հրապարակած խորհրդավոր լուսանկարով ու գրառմամբ շարժել է երկրպագուների հետաքրքրությունը։
«Այսօրը ՍԻՐՈ մասին է։ Պետք է ուղղակի ասել. — ՍԻՐՈՒՄ ԵՄ»,- լուսանկարին կից գրել է նա։
Նրա էջի բաժանորդները չեն թաքցրել ուրախությունը։ Բոլորը շնորհավորել են նրան ու երջանկություն մաղթել։