00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք երգում էին Արցախի համար, հիմա ստիպված ռաբիս են լսում. ու՞ր կորան «Ասպարեզի» տղաները

© Sputnik / Asatur YesayantsИнтервью с участниками первой армянской хеви-метал группы "Аспарез"
Интервью с участниками первой армянской хеви-метал группы Аспарез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռոք երաժշտությունը բողոք է` սոցիալական, քաղաքական, ազգային, անձնական կամ մեկ այլ։ Խորհրդային տարիներին բողոքելը վտանգավոր էր, բայց «Ասպարեզ» խմբի մասնակիցներին դա չէր վախեցնում. նրանք առաջիններից էին, որ աշխարհին ներկայացրին հայկական մետալի ծանր հնչողությունը։ Իսկ հետո կորան։

Այսօր «Ասպարեզ» ռոք-խմբի հիմնական 6 երաժիշտներից միայն երկուսն են ապրում Հայաստանում` կիթառահար Արմեն Թորոյանն ու հարվածային գործիքներ նվագող Դավիթ Օհանջանյանը։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը հանդիպել է նրանց հետ և պարզել, թե ինչ զգացողություն ունեին, երբ խորհրդային տարիներին ռոք էին նվագում և ինչու ԽՍՀՄ փլուզումից հետո փլուզվեց նաև խումբը։

— Դավ, հիշո՞ւմ ես, երբ մեզ բժշկական համալսարան համերգի չթողեցին։ 80 թվին, — հարցնում է դիմացս նստած Արմենը հարվածային գործիքների սարքավորմամբ զբաղվող Դավթին։

Մենք Դավթի ստուդիայում ենք, որի կեսը տարատեսակ թմբուկներով է լցված։

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Օհանջանյան
Барабанщик первой хеви-метал группы Советской Армении Аспарез Давид Оганджанян  - Sputnik Արմենիա
Դավիթ Օհանջանյան

— Իհարկե, հիշում եմ, ես դեռ ուզում էի այն կոստյումով տղայի մռութը ջարդել։ Պատկերացրեք, — իմ կողմ է դառնում Դավիթը, — ամեն ինչ նախապատրաստել էին, բոլոր գործիքները բերել, և, այ քեզ բան, մեզ ներս չեն թողնում, իբր ազգայնամոլ եք, մեզ այդ ամենը հարկավոր չէ։ Այն ժամանակ խումբը դեռ «Ասպարեզ» չէր կոչվում, այլ «Դեր Զոր», ի պատիվ Սիրիայում գտնվող անապատի, որտեղ մի քանի հարյուր հազար հայ էր մահացել Ցեղասպանության ժամանակ։ Բժշկական համալսարանի այդ միջադեպից հետո որոշեցինք փոխել խմբի անունը, թեև գաղափարախոսությունը նույնն էր մնացել, մենք ծանր ռոք էինք նվագում և երգում հայոց պատմության մասին։

— Իսկ «Ասպարեզ» անունը ես առաջարկեցի. Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպում էի հանդիպել, — պատմում է Արմենը, — ինձ անմիջապես դուր եկավ։ Ճակատագրական է, ծանր, վերջում «Զ» տառով։ Ասպարեզը գրաբարով երկարությունը չափելու միավոր է, ինչպես մղոնը կամ կիլոմետրը։

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Թորոյան
Гитарист первой хеви-метал рок-группы Советской Армении Аспарез Армен Тороян - Sputnik Արմենիա
Արմեն Թորոյան

Տեղափոխվենք 70-ականների վերջ. «Ասպարեզի» ապագա երաժիշտներից յուրաքանչյուրը ռոք-երաժշտություն տանող իր ճանապարհն է գտնում։ Արմեն Թորոյանին կիթառ նվագել սովորեցրել էր նրա կրտսեր եղբայրը` Գագիկ Թորոյանը, որը հետագայում դարձավ «Ասպարեզի» բաս-կիթառահարը։ Տղաների հայրը զինվորական էր, ընտանիքը ֆինանսապես ապահոված էր, և ծնողները խրախուսում էին երաժշտությամբ զբաղվելու նրանց ցանկությունը։ Ծնողները Արմենի 16-ամյակին էլեկտրակիթառ նվիրեցին, իսկ ավելի ուշ Գագիկը բաս կիթառ նվեր ստացավ։Գագիկի դպրոցական ընկերը` Դավիթ Օհանջանյանը, սկսեց թմբուկ նվագել սովորել` գրքերի վրա վարժվելով… Հենց գրքերի վրա, ոչ թե գրքերում էր ուսումնասիրում նվագելու տեխնիկան։ Նա հաստ գրքեր էր դնում կողք-կողքի, հարվածային սարքի նման մի բան էր կառուցում և սովորում ռիթմ պահել։ Առաջին անգամ նա իսկական հարվածային գործիքների սարք տեսավ դպրոցում` միջին դասարաններում։ Նստեց գործիքի դիմաց, անմիջապես հասկացավ` ինչ և ոնց է պետք անել։ Այդպես էլ արդեն մոտ 40 տարի է` նստած է գործիքի առաջ։

— Այն ժամանակ մեր դպրոցներում նվագում էինք տոների ժամանակ։ Մի օր որոշեցինք միասին նվագել, խումբ հավաքել, — ասում է Արմենը, — անձամբ ես երաժշտական ոգեշնչում ստանում էի երկու աղբյուրից` Բրիտանական Led Zeppelin ռոք-խմբից և հայ բանաստեղծ ու երաժիշտ, աշուղ Սայաթ-Նովայից։ Մեր երաժշտությունն ի վերջո հենց այդպիսին էլ ստացվեց. ծանր մետալ` էթնիկ տարրերով։

Խումբն «Ասպարեզ» անունով սկսեց հանդես գալ 1982 թվականից։ Խմբի մասնակիցները 18 տարեկան էին, Արմենը, որը խմբի ամենամեծ անդամն էր, 21 տարեկան էր։ Նրանց բախտը բերեց. խմբի ելույթ ունենալու տարիները համընկան ԽՍՀՄ-ի վերակառուցման հետ, հենց այդ ժամանակ կոմկուսը ամեն կերպ փորձում էր աջակցել երիտասարդների նախաձեռնությունները։ Գրաքննությանը նրանք միայն մեկ անգամ բախվեցին, երբ «արարիչ» բառը երգերից մեկում փորձեցին փոխարինել, բայց չփոխարինեցին։ Կուսակցությունն աջակցում էր տղաներին։ Նրանք անխոչընդոտ փորձեր էին անցկացնում մշակույթի տներում, ելույթ էին ունենում ուսանողական գարունների ժամանակ, Հայաստանը ներկայացնում էին խորհրդային բեմում։

- 80-ականների կեսերին մենք ծանոթացանք էստոնացի ռոք-երաժիշտ Գունար Գրափսի հետ, նա եկել էր համերգ տալու Երևանում, — հիշում է Դավիթը, — մենք խնդրեցինք նրան լսել մեր երաժշտությունը, իսկ նա չէր ուզում, ասում էր` «կովկասյան» ռոքն ինձ չի հետաքրքրում։ Սակայն համոզելուց հետո նա, այնուամենայնիվ, լսեց մեր կատարումները և ասաց, որ հենց մեր «կովկասցի» լինելն է աղը. նրան շատ դուր եկան էթնիկ տարրերը, որոնք, անկեղծ ասած, մենք խաղիկների ձևով էինք ներմուծում երաժշտության մեջ։ Իսկ նրա համար, դա, փաստորեն, ցնցում էր, նոր ուղղություն ռոք-երաժշտության մեջ։ Նա մեզ ասաց.

«Հաջորդ տարի Էստոնիայում ռոք-փառատոն է անցկացվելու, ես ձեզ հրավիրում եմ։ Ո՞ւր ուղարկեմ հրավերը»։ Մենք խառնվեցինք իրար և պատասխանեցինք` կոմսոմոլ, — ծիծաղում է Դավիթը։
1987 թվականին կոմսոմոլը «Ասպարեզ» խմբի համար հրավեր ստացավ Տալլինում «Ծանր ամառ» ռոք-փառատոնին մասնակցելու համար։ Նշանավոր իրադարձություն էր Խորհրդային Հայաստանի համար։ Անմիջապես կոմպոզիտորներից և երաժշտագետներից կազմված հանձնաժողով ստեղծվեց, որոնք պետք է լսեին «Ասպարեզ» խմբին և թույլ տային մասնակցել փառատոնին։

— Եվ ահա նստած են լուրջ դեմքերով մարդիկ (իսկ հանձնաժողովի անդամների կազմում կոմպոզիտոր Կոնստանտին Պետրոսյանի և Մարտին Վարդազարյանի պես հայտնի մարդիկ են) և ստիպված լսում են, թե ինչպես ենք մենք բղավում և կոտրում գործիքները, — ծիծաղում է Արմենը։ — Մեզ թույլ տվեցին մասնակցել փառատոնին, որին մենք ոչ միայն միակ հայերն էինք, այլև միակ «ոչ շիկահերները» էստոնացի, լիտվացի, ռուս և ուկրաինացի երաժիշտների մեջ։

© Sputnik / Asatur Yesayants«Ասպարեզ» խմբի լուսանկարը
Участники первой хеви-метал группы Советской Армении Аспарез Армен Тороян и Давид Оганджанян - Sputnik Արմենիա
«Ասպարեզ» խմբի լուսանկարը

Այնուհետև 1987 թվականին «Ասպարեզը» ելույթ ունեցավ Մոսկվայի «Ռոք-համայնապատկեր» («Рок-панорама») փառատոնին, որտեղ էլ հավերժացավ նրանց սիրած լուսանկարը։ Մի քանի ամիս անց Հայաստանում հանրահավաքներ սկսվեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու համար։ 1989 թվականի ապրիլին Ստեփանակերտի մարզադաշտում «Ասպարեզի» նախաձեռնությամբ մեծ համերգ անցկացվեց, որին մասնակցեցին այն ժամանակվա հայտնի հայ կատարողները։- Պատերազմ էր, իսկ մենք ելույթ էինք ունենում ժողովրդին աջակցելու համար, — հիշում է Արմենը, — մեր ելույթի ժամանակ ես կյանքումս առաջին անգամ տեսա հայկական եռագույնը։ Մինչ այդ նույնիսկ Երևանի ցույցերին նման դրոշներ չկային։

«Սև այգի», «Խելահեղ դար», «Պատմիր ինձ», «Դրվագ 5-րդ դարի հայոց պատմությունից» և այլ երգերը «Ասպարեզ» խմբի տղաները 1990 թվականին հավաքեցին իրենց առաջին և միակ ալբոմում, որը կոչվում էր «Անաֆեմա»։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ցրվեց նաև խումբը. Հայաստանի համար ծանր ժամանակներ եկան, գրեթե բոլոր երաժիշտներն ամուսնացան, երեխաներ լույս աշխարհ բերեցին, և պարզ դարձավ, որ Հայաստանում ռոք-երաժշտությամբ գումար աշխատել հնարավոր չէ։

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Օհանջանյան
Барабанщик первой хеви-метал группы Советской Армении Аспарез Давид Оганджанян  - Sputnik Արմենիա
Դավիթ Օհանջանյան

Այսօր ռոքերները հազվադեպ են հանդիպում, բայց նրանցից ոմանք մինչև այսօր էլ երաժշտությամբ են զբաղվում։ Վոկալիստ Յուրի Մայիլյանը 90-ականների սկզբին Ռուսաստան մեկնեց, իր երաժշտական դպրոցը հիմնեց, կիթառահար Վիտալի Դեմուրչյանը և վոկալիստ Գարիկ Մարտիրոսյանն ապրում են Ռուսաստանում, երաժշտությամբ չեն զբաղվում, բաս կիթառահար Գագիկ Թորոյանն անցյալ տարի ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ։

Արմեն Թորոյանն այսօր զբաղվում է «Ասպարեզ» երաժշտական ստուդիայով. ձայնագրում և գործիքավորում է հիմնականում ռաբիս ոճում նվագող տարբեր կատարողների ստեղծագործություններ։ Դավիթ Օհանջանյանը ռեստորանում է նվագում, պատանիներին սովորեցնում է կիթառ նվագել, ինչպես նաև շանսոն է երգում. Դավիթ Օհան մականունով երկու ձայնասկավառակ է ձայնագրել։

6 հոգով համատեղ ելույթ ունենալու մասին նրանք նույնիսկ չեն մտածում, ասում են` ռոքի ժամանակն իրենց համար արդեն անցել է։ Նրանք երաժշտություն չեն ստեղծում, երբեմն միայն լսում են, այն էլ` ականջակալներով։

Լրահոս
0