ԵՐԵՎԱՆ, 30 մարտի — Sputnik. Ճապոնացի դիզայներ Սին Սուն Հոն հորինել է սարք, որի կարիքը կա յուրաքանչյուր բնակարանում։ Այդ սարքը փրկարարական ճոպան է, այն ֆիքսում է ձեռքը և սեղմում ներսի փոքրիկ ձողը։ Այդ մասին հաղորդում է vse-krugom կայքը։
Կառուցվածքը շատ պարզ է, այն ավելի շատ նման է մեծ ապարանջանի։ Դժվար է պատկերացնել, որ նման աքսեսուարը կարող է կյանք փրկել արտակարգ իրավիճակում։
Սարքը հետևյալ կերպ է աշխատում. մի ծայրն ամրացվում է ձեռքին, մյուսը` ցանկացած կայուն օբյեկտի։ Փրկարարական օղակը ֆիքսում է ձեռքը, որը սեղմել է այն։ Կապում եք մարտկոցին, ձեռքը մտցնում մեջը և թռչում։
Այն շատ օգտակար է հրդեհի կամ ցանկացած այլ արտակարգ պատահարի դեպքում, երբ անհրաժեշտ է արագ լքել տարածքը պատուհանով կամ իջնել բարձրությունից (տանիք, ձորակ և այլն)։
Իրականում այդ սարքի հայեցակարգը ցուցադրվել է 2010թ–ին Red Dot Concept Award ցուցահանդեսում և շահել է գլխավոր մրցանակ։ Սակայն Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքերի ֆոնին այրվող շենքից արագ փրկվելու մասին հարցը կրկին ակտուալ է բնակիչների համար։

