ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Հանրահայտ շախմատիստ, Լևոն Արոնյանը պատմել է, որ խաղի ժամանակ նրան խաբել է բնազդը։ Այդ մասին հաղորդում է ChessBaseGmbH-ը։
Հայ գրոսմայստերը պատասխանել է արևմտյան ԶԼՄ-ների մի քանի հարցերին շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 14-րդ փուլից առաջ, որը տեղի է ունեցել Բեռլինում։
«Դժվար է ասել, թե ինչու ամեն ինչ այդպես պատահեց։ Բայց ես կարծում եմ, որ մեկնարկը վատ էր։ Ես անհաջող պարտիաներ եմ ունեցել», — ասաց Արոնյանը։
Հայ շախմատիստը նաև պատմել է, թե ինչու չի կարողացել դուրս գալ անհաջողությունների շարքից։ Նրա խոսքով` պարտիաների ժամանակ նա չի կարողացել օգտվել «50х50» պահից (երբ հաղթելու շանսերը հավասար են երկու մրցակիցների համար)։
«Երբ վճռորոշ պահին բնազդները դավաճանում են քեզ, բարդ է լինում մտքերը կրկին հավաքել», — նշել է Արոնյանը։
Լրագրողն ասել է` շախմատիստը պետք է իմանա, որ նա երկրպագուների մեծ բանակ ունի, ինչին Արոնյանը պատասխանել է, որ դա հենց այն է, հանուն ինչի շարունակում է խաղալ։