00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մանկապարտեզի մանուկները կարող են զրկվել շաբաթական 2 կտոր մսից

Բաժանորդագրվել
Հայաստանում մսի թանկացմանը զուգահեռ խստացվում են նաև վաճառքի պահանջները, ինչն ուղղակիորեն անդրադառնում է երեխաների վրա։ Պաշտոնյան էժանացման հույս է տալիս։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Հայաստանյան մանկապարտեզներում շաբաթական 3 անգամ տրվող միսն առայժմ կարողանում են ապահովել, բայց մի կերպ, քանի որ միսը գնալով թանկանում է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին մարզային մանկապարտեզների տնօրենները` նշելով, որ ըստ հաստատված կարգի` երեխաները շաբաթական 2 անգամ տավարի միս են ուտում, 1 անգամ` հավի։

Работа магазина АШАН - Sputnik Արմենիա
Հայկական տնտեսության սատանան. ի՞նչ է թաքնված մանրուքներում

Բանն այն է, որ մարտի 1-ից մանկապարտեզները պարտավոր են բացառապես սպանդանոցում մորթված միս ձեռք բերել, որն անհամեմատ ավելի թանկ է, քանի նախկինում գնվողը։

Աշտարակի «Հովիկ» մանկապարտեզի տնօրեն Անահիտ Թադևոսյանը հայտնեց, որ միսն իրենց մանկապարտեզ մատակարար ընկերությունը բերում է մայրաքաղաք Երևանի տարածքում գործող սպանդանոցից։ «Աշտարակի քաղաքապետը շատ խիստ ուշադրություն է դարձնում այս պահանջին։ Մենք միայն համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում ենք ընդունում մատակարարված միսը։ Բայց այն գնալով ավելի ու ավելի է թանկանում։ Այսպես որ շարունակվի, չգիտեմ, թե ինչ ենք անելու»,- ասաց նա։

Տավուշի մարզի սահմանամերձ Չինչին գյուղի մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանն էլ հայտնեց, որ գնումը նույն կարգով են իրականացնում` մատակարար «Դավիթ Բեկ» ընկերությունից, բայց տեղյակ չէ, թե որտեղից է այս ընկերությունը միսը ձեռք բերում: «Մեր մարզում, կարծեմ, սպանդանոց չկա։ Չգիտեմ` որտեղից են բերում»,- ասաց նա։

Իսկ մսի գնի հարցն այս մանկապարտեզում էլ է խնդրահարույց։ Տնօրենը հայտնեց, որ շատ գոհ են նոր կարգից, քանի որ վստահ են, որ երեխաներին մաքուր միս են տալիս, բայց գնի առումով խնդիր կա։

«Միս գնելը գնալով ավելի է բարդանում, չեմ էլ պատկերացնում, թե մի քանի ամսից ինչ ենք անելու»,- ասաց նա։

Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջի առաջ բերած խնդիրներին Սննդի անվտանգության պետական ծառայությունում տեղյակ են։ Այս կառույցի անասնաբուժության տեսչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ խնդրի մասին լսել են, բայց իրենք գնային քաղաքականությամբ չեն զբաղվում, իրենց խնդիրն անվտանգ սնունդ ապահովելն է։

Многодетная семья Шабоян - Sputnik Արմենիա
Բազմազավակ ընտանիքները բուհերում և մանկապարտեզներում արտոնություններ կստանան

«Մանկապարտեզները միս ստանում են պետական գնումների արդյունքում։ Եթե ճիշտ կազմակերպվի այս գործընթացը, ֆինանսական խնդիրներ և ֆինանսական բեռ չի ավելանա մանկապարտեզների և նախակրթարանների վրա: Մարզերը կարող են միս ձեռք բերել մարզում գործող սպանդանոցից, և ավելի էժան միս ձեռք բերելուն կօգնի հավելյալ սպանդանոցների կառուցումը, ինչն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց նա։

Մելիքյանի կանխատեսմամբ` սպանդանոցների թվի ավելացումը կարող է նպաստել նաև գնի նվազմանը։ «Այն ժամանակ, երբ մարզերում լինի մի քանի սպանդանոց, մրցակցությունը կբերի գնի նվազեցման»,- կարծում է Մելիքյանը:

Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ մարտի 1-ից պետական գնումներով ձեռք բերված միսը պարտադիր պետք է սպանդանոցում մորթված լինի։ Այս կարգն ամբողջ մսի վաճառքի վրա կտարածվի արդեն այս տարվա հուլիսի 1-ից։ Այդ նպատակով մինչև հուլիս նախատեսվում է Հայաստանում ունենալ 40-70 սպանդանոց:

Լրահոս
0