00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:58
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ArmHiTec 2018-ի այցելուներն առցանց ռեժիմով կտեսնեն Ադրբեջանի հետ սահմանը

© Sputnik / Aram NersesyanПервая Международная выставка вооружения и оборонных технологий "ArmHiTec-2016"
Первая Международная выставка вооружения и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տեխնիկական և պաշտպանական նորույթներին նվիրված ամենախոշոր միջոցառումը գրավել է Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իտալիայի և բազում այլ երկրների ներկայացուցիչների ուշադրությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Երևանում ArmHiTec-2018 ցուցահանդեսի այցելուները կկարողանան տեսնել առաջնագծում տեսախցիկի ուղիղ հեռարձակումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ փոխնախարար, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով`2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Հայաստանի ԶՈՒ–ն հայկական բանակի դիրքերի առաջնագծի վերազինման լուրջ աշխատանք է իրականացրել։

«Ցուցահանդեսի ընթացքում մենք առցանց ռեժիմով առաջնագծից պատկեր ցույց կտանք։ Տեսախցիկը թեքելու հնարավորություն կունենանք», – ասաց Փախչանյանը։

Первая Международная выставка вооружения и оборонных технологий ArmHiTec-2016 - Sputnik Արմենիա
Հայաստանն ավելացնում է սեփական ռազմական արտադրանքը

Պաշտպանության նախարարության հովանու ներքո մշակում են նաև հեռակառավարման տարբեր կրակային միջոցներ։ Ըստ ՊՆ–ի մտահաղացման` դա թույլ կտա բարձրացնել առաջնագծի անվտանգության մակարդակը։

Ընդհանուր առմամբ, փոխնախարարի խոսքով, ցուցադրության անցկացումը պետք է նպաստի Հայաստանի պաշտպանունակությանը ու խորացնի հարաբերությունները միջազգային գործընկերների հետ։ Նա նշեց, որ ապրիլյան պատերազմից հետ Հայաստանի ռազմաարդյունաբերական ոլորտում հայրենական արտադրության օգտագործման մասով մեծ առաջընթաց է նկատվում։ Ֆորումի շրջանակում փակ ցուցադրություն կանցկացվի. դրա ընթացքում կներկայացվեն հայկական նորագույն մշակումները։

Ցուցահանդեսի շրջանակում քննարկումների ու կլոր սեղանների ձևաչափով մի շարք միջոցառումներ կանցկացվեն։ Մասնավորապես` հայ–ռուսական գիտաժողով կկազմակերպվի։

Բացի 34 հայկական ընկերություններից, իրենց տաղավարները կներկայացնեն ևս 30 ընկերություն 14 երկրից։ Օրինակ` միջոցառմանը կմասնակցեն երկու խոշոր հնդկական ընկերություն (Bharat Electronics и Larsen&Toubro)։

Փախչանյանը նշեց, որ Հայաստանն արդեն համագործակցում է այնպիսի ռուսական ընկերությունների հետ, ինչպիսինն են «Ուրալվագոնզավոդ» «Ռոսօբորոնէքսպորտ», «Ալմազ-Անտեյ»։ Մի շարք այլ ընկերությունների հետ բանակցություններ են վարվում։

Ցուցահանդեսին կմասնակցեն Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Սերբիայի, Լեհաստանի, Իտալիայի, Խորվաթիայի և այլ երկրների ներկայացուցիչները։

Լրահոս
0